📢📢📢📢«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ին անհրաժեշտ է ֆինանսական վերլուծաբան
‼️ Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, ֆինանսական, մաթեմատիկական կամ հարակից այլ ոլորտներում (կարող են դիմել նաև մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողներ)
• ֆինանսական համակարգում փորձը առավելություն է,
• MS Excel ծրագրի գերազանց տիրապետում
• ՀՀ Հարկային օրենսդրության վերաբերյալ տեղեկացվածությունը ցանկալի է
• Վերլուծական և կազմակերպչական հմտություններ,
• Հաշվետվությունների կազմման և հաղորդակցման հմտություններ
• Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի միջին իմացություն,
• Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
• Շփման, խնդիրների լուծման և բանակցություններ վարելու գերազանց հմտություներ,
• Թիմում աշխատելու և կազմակերպչական լավ հմտություններ,
‼️ Տարիքը և սեռը կարևոր չեն
📶 Աշխատանքային գրաֆիկ` Նվազագույնը օրական 4 ժամ
📶 Հիմնական պարտականություններ
📶 Պատրաստել հաշվետվություններ փաստացի և պլանավորված ծախսերի միջև անհամապատասխանությունների վերաբերյալ,
• Իրականացնել բյուջեի կանխարգելիչ վերահսկողություն և ճշգրիտ կերպով ներկայացնել փաստաթղթերում բյուջեի վերահսկմանն առնչվող տեղեկատվությունը
• Ստուգել բյուջեի համապատասխանությունը բյուջեի պատրաստման և վերահսկմանն առնչվող քաղաքականությանը և ընթացակարգերին
• Ապահովել բյուջեով չնախատեսված ծախսերի պատշաճ տեղաբաշխումը
• Կատարել բյուջետային շեղումների վերլուծություններ և կազմել տարբեր ձևաչափերի և պարբերականության հաշվետվություններ
• Հավաքագրել կազմակերպության ֆինանսական վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացնել մակրոտնտեսական վերլուծություններ,
• Կատարել եկամտի և ծախսերի պլանավորում,
• Կանոնավոր կերպով ներկայացնել ֆինանսական վերլուծության արդյունքները, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել ծախսերի օպտիմալացման վերաբերյալ,
• Ժամանակին տեղեկացնել ռիսկերի մասին, որոնք ի հայտ են եկել բյուջեի կատարողականի վերլուծության արդյունքում:
• Երաշխավորել գնման հայտերի՝ բյուջեի վերահսկման քաղաքականություններով նախատեսված փաստաթղթերով հիմնավորված լինելը։
‼️ Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Միայն անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 094073575 հեռախոսահամարով
🕑 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.06.2020թ.: