Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Առուշ Առուշանյանի հետ՝ հանուն անվտանգ, միասնական, շենացող համայնքի-այս կարգախոսով Առուշ Առուշանյան դաշինքը մասնակցում է Գորիս համայնքի ավագանու ընտրություններին

by mediapoint
Սեպտեմբեր 29, 2021
0

Առուշ Առուշանյանի հետ՝ հանուն անվտանգ, միասնական, շենացող համայնքի-այս կարգախոսով Առուշ Առուշանյան դաշինքը մասնակցում է Գորիս համայնքի ավագանու  ընտրություններին

Շարունակվում է  հոկտեմբերի 17-ին  Սյունիքի Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների քարոզարշավը։

Քարոզարշավի շրջանակներում հրապարակվել է Գորիս համայնքի ընտրություններին մասնակցող դաշինքի նախընտրական ծրագիրը և թեկնածուների ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի  ուղերձն իր հայրենակիցներին։

Նախընտրական ծրագրի հիմքում, ըստ դաշինքի, դրված է անվտանգ, արդար, զարգացող համայնք ունենալու տեսլականը։

Նախընտրական ծրագրում ներկայացվել է նախընտրական ցուցակի առաջին համարը ներկայացնող թեկնածուի՝ Առուշ Առուշանյանի  համայնքային իշխանության ղեկավարի պաշտոնավարման ընթացքում Գորիս քաղաքում և բնակավայրերում իրականացված բարեկարգման, կառուցման, զարգացման ավարտված, ընթացիկ, ինչպես նաև արդեն իսկ պլանավորված և նախագծված ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել բազմաբնակավայր այն ծրագրերին, որոնք «ուղղված են համայնքի ռազմավարական, սոցիալական զարգացմանը»։ Առանձնապես շեշտադրվել են այն նախագծերը, որոնք իրականացվում են սահմանամերձ, մասնավորապես, Որոտան, Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ  բնակավայրերում։

Առանձին բաժիններով ներկայացված են համայնքի քաղաքաշինության, տնտեսության, սոցիալական, զբոսաշրջային, արտաքին կապերին վերաբերող դրույթներ։

Նախընտրական ծրագրի հետ ընտրողներին է ներկայացվել նաև Առուշ Առուշանյանի ուղերձը ընտրողներին, որում նշվում է, որ «Մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Տարածաշրջանային  անկայունությունը և անորոշության մարտահրավերները սպառնում են մեր անվտանգությանը»։ Եվ, ըստ թեկնածուի, իրենց դաշինքը «հստակ պատկերացնում է իրականությունը»։ Նա նշում է նաև այն մասին, որ վերջին տարիներին Գորիս համայնքի փոփոխություններն ակնհայտ են, և որ առանց խոստումների, տեղական իշխանությունն իր պաշտոնավարման ընթացքում «վերականգնել է քաղաքի դեմքը, դիմագիծը, կոլորիտը»։

Առուշ Առուշանյանը կարևոր է համարում համայնքի ապագայի տեսլականի գիտակցումը և կամքը՝ «փորձություններն ու խոչընդոտները հաղթահարելու համար» ։

Դաշինքի նախընտրական շտաբի տեղեկությամբ, ծրագրային դրույթները ընտրողների ներկայացնելու համար հանրային միջոցառում չի նախատեսվում։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Arush Arushanyan

    Գորիսի համայնքի ավագանու ընտրություններին կմասնակցի երկու դաշինք

    Սեպտեմբեր 22, 2026
    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Սեպտեմբեր 17, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.