Օրացույց

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  

Օրացույց

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  

Էթիկայի Վարքականոններ

Լրագրողի էթիկական վարքականոն

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն, առաջնորդվելով իր առաքելությամբ,  ընդունում է լրագրողական աշխատանքի հետևյալ սկզբունքները՝ հիմնված միջազգային և տեղական լավագույն փորձի վրա։

Ազատություն

Պաշտպանում ենք խոսքի ազատությունը։ Գրաքննությունը և տեղեկատվության ցանկացած սահմանափակում հակասում են հանրությանը ծառայելու մեր առաքելությանը։
Դատապարտում ենք տեղեկատվության մատուցման և ստացման խոչընդոտները՝ դրանք դիտարկելով որպես ոտնձգություն ազատ լրատվության դեմ։
Ընդունում ենք մեկնաբանության և քննադատության ազատությունը՝ եթե այն հիմնված է ճշգրիտ փաստերի վրա և հստակ տարբերակված է ենթադրություններից։

Արդարություն

Լրագրողը չի կատարում առևտրային կամ քաղաքական պատվեր։ Ցանկացած ճնշում անընդունելի է՝ տեղեկատվությունը բազմակողմանի, ճշմարիտ, ամբողջական և հրատապ ներկայացնելու գործում։
Հարգում ենք մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը, հեղինակային իրավունքը, աղբյուրի գաղտնիությունը և տեղեկությունների հրապարակման սահմանափակումները։ Դրանք կարող են խախտվել միայն հանրային անխուսափելի վտանգի դեպքում։
Զերծ ենք մնում անարդար միջոցներից՝ տեղեկություն կամ հարցազրույց ձեռք բերելու համար։ Անուղղակի ճանապարհով ստացված տվյալները պետք է ստուգվեն առավելագույն ճշտությամբ։

Արժանապատվություն

Փաստերը չի կարելի օգտագործել մարդուն կամ կազմակերպությունը վարկաբեկելու նպատակով։ Անընդունելի է պիտակավորումը՝ հիմնված ազգության, ռասայի, կրոնի, ֆիզիկական կամ մտավոր վիճակի վրա։
Բռնության զոհերին, հիվանդներին կամ հանցագործներին լուսաբանելիս պետք է ստանալ նրանց կամ ընտանիքի համաձայնությունը։
Էական սխալները պետք է անհապաղ ուղղվեն, իսկ հերքումները՝ հրապարակվեն առանց իմաստային աղավաղումների։

Հավասարություն

Սպասարկում ենք բոլոր հասարակական խմբերին՝ անկախ քաղաքական, տնտեսական կամ գաղափարական պատկանելությունից։
Տեղեկատվությունը ճշգրտելու համար կիրառում ենք հնարավոր բոլոր աղբյուրները՝ գերադասելով խորքային հետաքննությունը։
Խրախուսում ենք գործընկերային համագործակցությունը և պատրաստ ենք աջակցել բոլոր այն անձանց, ովքեր կիսում են մեր մասնագիտական արժեքները։

Հանդուրժողականություն

Հանդուրժողականությունն առաջնորդող արժեք է մեր գործունեության մեջ։ Հարգում ենք տարբեր խմբերի՝ տեղեկացվելու և տեղեկացնելու իրավունքը։
Նպաստում ենք հասարակական երկխոսությանը և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը՝ խուսափելով պառակտումից կամ պարսավանքից։

Անձնական տվյալների և գաղտնիության պահպանում

Մենք պարտավորվում ենք հավաքել և մշակել անձնական տվյալները պատասխանատվությամբ և օրենքի սահմաններում՝ հստակ նպատակով և հիմնավորված անհրաժեշտությամբ։

«ԳորիսիԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն բաժանորդների հետ կապ հաստատելու և նրանց նույնականացման համար հավաքագրում է հետևյալ անձնական տվյալները.

-Բաժանորդի անունը և/կամ ազգանունը,
-Բաժանորդի հեռախոսահամարը,
-Բաժանորդի էլեկտրոնային փոստի հասցեն,
-Վճարման միջոցի մասին ինֆորմացիա,

Բացի վերոնշյալից, Բաժանորդի անձնական տվյալները կարող են մշակվել ուղարկվող մարքեթինգային հաղորդագրությունները անհատականացնելու համար: Նշված նպատակով «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն ուղարկում է համապատասխան մարքեթինգային հաղորդագրություններ (այդ թվում էլ. փոստով) իր կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ:

Տեղեկատվություն հավաքելիս լրագրողները պետք է՝

-Հստակ տեղեկացնեն անձին, որ տեղեկատվությունը կարող է հրապարակվել։

-Ստանան անհատի համաձայնությունը՝ անձնական կամ զգայուն տվյալների օգտագործման դեպքում։

-Երաշխավորեն, որ տվյալները չեն փոխանցվելու երրորդ անձանց առանց համապատասխան իրավական կամ անհատի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված պարտականություն կա։

Լրագրողները պարտավոր են ապահովել օգտագործվող սարքերի և հարթակների անվտանգությունը՝ կանխելու անձնական կամ գաղտնի տեղեկության արտահոսքը։

Սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում ենք մեր առօրյա գործունեության ընթացքում։ Մենք պարտավորվում ենք չխախտել դրանք, չծառայեցնել անձնական շահերին կամ քարոզչությանը։ Սկզբունքների պահպանումը վերահսկում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահը (էլ․հասցե՝ [email protected])։ 
Մենք հաշվետու ենք հանրության առջև, և պարտավոր ենք հավասարապես ընդունել թե՛ գովասանքը, թե՛ քննադատությունը։

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն նաև միացել է լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը ստորագրել է «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր»-ը։ Կանոնակարգին առնչվող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել դիտորդ մարմնի հետ։