Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

ՔՊ կուսակցության ցուցակով ընտրված Գորիսի ավագանու անդամները դեմ են գյուղատնտեսական նշանակության հողամասերի կարգավիճակի փոփոխությանը

by Քրիստինե Հայրապետյան
Մայիս 6, 2022
0

Մայիսի 5-ին Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում գումարվեց  Գորիս համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում նախնական ընդգրկված էր  յոթ հարց, որոնք վերաբերում էին՝ հողամասերի նպատակային փոփոխությանը, Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 132 շենքի հարևանությամբ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող 240․0 քմ հողամասից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով ավտոտնակներ կառուցելու նպատակով օգտագործման տրամադրմանը,Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքներն աճուրդ–վաճառքով օտարմանը և այլն։ Ավագանու նիստում որպես  լրացուցիչ հարց ընդգրկվեց նաև Խնձորեսկ բնակավայրի համակցված փաստաթղթում  փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով հողամասը օտարելու մասին։

Գորիս քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը և համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0․1355 հա արոտավայրը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ ՝հանգստի գոտի (հյուրանոց, սրճարան) կառուցելու հարցի շուրջ ընդարձակ քննարկում տեղի ունեցավ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Մարգարիտա Առուստամյանը հարց ուղղեց  նախագիծը ներկայացնող՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ բաժնի պետ Գարեգին Փարսյանին, թե տվյալ հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխելուց առաջ, արդյո՞ք, անասնապահների շրջանում հարցումներ կամ քննարկումներ եղել են, և ինչու՞ են որոշել գյուղատնտեսական նշանակության այդ հողատարածքը փոխել հասարակական կառուցապատման։ Բաժնի պետի խոսքով նշված  հողատարածքը որպես արոտավայր կամ վարելահող չի կարող ծառայել, և ավելի  նպատակահարմար է, որպեսզի այն կառուցապատվի և սպասարկման տարածքի վերածվի։ Նպատակահարմարության առումով  Գ․ Փարսյանն,  այնուամենայնիվ, չհիմնավորեց։ Արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նիստին մասնակցող վեց անդամ դեմ քվեարկեց նախագծին։  Ավագանու նիստը վարող համայնքի ղեկավար Ա․Առուշանյանը նշեց, որ ավագանու նիստում քննարկվեց հարցերի մասին առարկությունները, և նախընտրելի են, որ հիմնավորվեն, որին ի պատասխան, ՔՊ կուսակցությունը ներկայացնող Վլադիմիր Աբունցն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմից հետո համայնքում արոտավայրերի խնդիր  կա, ուստի նպատակահարմար են գտնում, նշված  հողատարածքները մնան գյուղատնտեսական նշանակության, ուստի դեմ են քվեարկել։

Ավագանու նիստի օրակարգային մեկ այլ հարց վերաբերում էր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողովի կազմի փոփոխությանը։ Քննարկման արդյունքում որոշում կայացվեց առաջիկայում փոխել հանձնաժողովի անդամների թիվը՝ հանձնաժողովում ընդգրկելով նաև ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ընտրացուցակով ընտրված ավագանիների ներկայացուցիչներին։

Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 7-ին։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.