Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Շինարական հրապարակներում՝ հանրային իրազեկման պաստառներ

by mediapoint
Օգոստոս 1, 2022
0
Այս օրերին մամուլում, համացանցում, բանավոր խոսակցություններում շրջանառվում են քննարկումներ՝ Գորիս քաղաքի փողոցների ներկա անբարեկարգ վիճակի մասին։ Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել նաև համայնքային իշխանությունը։
Այն, որ քաղաքի տարածքում այժմ լայնածավալ շինարարական, բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, բարելավվում է քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցը, որոշ փողոցներ առաջիկայում կսալիկապատկվեն, ակնհայտ է, սակայն դա չի խանգարում, որ որոշ դեպքերում իրավիճակը մանիպուլացվի։
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե քաղաքի տարածքում շինարարություն իրականացնող կազմակերպություններն օրենքով նախատեսված կարգով պահպանեին քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի կարգը` ըստ որի՝
– շինարարական հրապարակը ցանկապատվում է բացառապես հաստատված նախագծով սահմանված ձևով և նույն նախագծով նախատեսված նյութերով։
– շինարարական հրապարակը ցանկապատվում է
ցանկապատման համար նախատեսված պաստառով․
– կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակին կից՝ տեսանելի վայրում, Կառուցապատողը փակցնում է տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
– կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր, որը պետք է ներառի նաև հաստատված նախագծով նախատեսված՝ օբյեկտի հարակից տարածքների կանաչապատումը՝ ծառերը, թփերը և կանաչ տարածքները.
– ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համարը և ամսաթիվը.
– համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծի համարը և ամսաթիվը.
– շինարարության թույլտվության համարը և ամսաթիվը.
– շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը (ամիս և տարեթիվ).
– կառուցապատման օբյեկտի մակերեսը, հարկայնությունը և նպատակային նշանակությունը.
– Կառուցապատողի (կամ պատվիրատուի) տվյալները.
– կառուցապատման օբյեկտի նախագծի հեղինակի տվյալները.
– կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության տվյալները.
Արդարության համար պիտի նշել, որ սահմանված կարգը պետք ՝ հաստատված լինի համայնքի ավագանու կողմից, և եթե Գորիսի ավագանին դեռևս նման մեխանիզմ չի մշակել, դա շինարարությւոն իրականացնողներին չի ազատում իրենց պարտականությունները կատարելուց։
mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Arush Arushanyan

    Գորիսի համայնքի ավագանու ընտրություններին կմասնակցի երկու դաշինք

    Սեպտեմբեր 22, 2026
    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Սեպտեմբեր 17, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.