Mediapoint.am
Գորիսի մամուլի ակումբ
সোম মঙ্গল বুধ বৃহ শুক্র শনি রবি
 ১
২৩৪৫৬৭৮
৯১০১১১২১৩১৪১৫
১৬১৭১৮১৯২০২১২২
২৩২৪২৫২৬২৭২৮২৯
৩০৩১  
No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՓՈԴՔԱՍԹ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ
Mediapoint
সোম মঙ্গল বুধ বৃহ শুক্র শনি রবি
 ১
২৩৪৫৬৭৮
৯১০১১১২১৩১৪১৫
১৬১৭১৮১৯২০২১২২
২৩২৪২৫২৬২৭২৮২৯
৩০৩১  
No Result
View All Result
Գլխավոր Հնարավորություններ Հայտարարություններ

Փորձագիտական ծառայությունների մատուցման հնարավորություն`

«Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրման մեթոդաբանության մշակում» թեմայով

by mediapoint
Օգոստոս 31, 2023

«Տեղական Ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ն հրավիրում է փորձագետ(ներ)ին կամ փորձագիտական կազմակերպություններին դիմել Գորիս համայնքի ակտիվների քարտեզագրման մեթոդաբանության մշակման խորհրդատվական հնարավորությանը։

Ծառայության նկարագիրը

Գորիս խոշորացված համայնքի ռեսուրսների քարտեզագրման նպատակն է բացահայտել համայնքի տարբեր բնագավառների զարգացման գործում նշանակություն ունեցող ռեսուրսները և դրանց զարգացման կարիքները։ Դրանք կարող են ներառել (բայց չեն սահմանափակվում) հետևյալ կատեգորիաները. տնտեսական, բնապահպանական, գյուղատնտեսական, կրթական, մշակութային, սոցիալական և հանրային առողջության, երիտասարդական զարգացման, քաղհասարակության, և այլ։

Սույն փորձագիտական  ծառայության շրջանակում նախատեսվում է․

  • Մշակել ռեսուրսների հավաքագրման մեթոդաբանությունը հնարավորինս նորարարական մոտեցումներով։
  • Մշակել երիտասարդական խմբերի մասնակցությամբ քարտեզագրման իրականացման գործընթացը։ Կազմակերպել ուսուցում և խորհրդատվություն քարտեզագրման պրոցեսներում ընդգրկված երիտասարդների համար։
  • Քննարկումներ կազմակերպել երիտասարդների, ՏԻՄ-ի, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ռեսուրսների հավաքագրման և հետագայում դրանց օգտագործման այլընտրանքային տարբերակներ առաջարկելու համար։

Ով և ինչպես կարող է դիմել

Սույն ծառայությունն իրականացնելու համար կարող են դիմել փորձագետներ, որոնք ունեն հետազոտություններ իրականացնելու, տվյալների հավաքագրման, երիտասարդական կամ համայնքային միջոցառումներ պլանավորելու, ուսուցողական ծրագրերի մեթոդաբանություն մշակելու և իրականացնելու, համայնքային և մասնակցային ծրագրեր իրականացնելու, և/կամ նմանատիպ այլ փորձառություն։

Հետաքրքրված փորձագետները կամ փորձագիտական կազմակերպությունները կարող են մինչև 2023 թ. սեպտեմբերի 9-ը, հայտն ուղարկել [email protected] էլ․ հասցեով, թեմայում նշելով «Քարտեզագրում, փորձագետի անուն, ազգանուն (կամ կազմակերպության անվանումը)

Հայտը պիտի ներառի հետևյալ փաստաթղթերը.

Ծառայության մատուցման նախնական առաջարկը (ոչ ավել քան 3 էջ), հետևյալ բովանդակությամբ.

  • Քարտեզագրման առաջարկվող համակարգը, ռեսուրսների, ենթառեսուրսների կատեգորիաները,
  • Տվյալների հավաքագրման և բազայի ստեղծման մեթոդը (գործընթացը, չափանիշներն ու հարցաշարը),
  • Ծառայության իրականացման հնարավոր ժամկետները և գնային առաջարկը,
  •  Մասնագիտական ինքնակենսագրականը կամ կազմակերպության դեպքում` նախկին փորձառության համառոտ նկարագիրը։

Դիմորդները կընտրվեն մրցութային կարգով՝ ըստ ներկայացված փաստաթղթերի։

Հարցերի դեպքում կարող եք  դիմել ծրագրի ղեկավար Անահիտ Բաղդասարյանին +37498 990731 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեով։

                                                                                                                                          ***

 «Տեղական ինքանակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի նպատակն է՝ հզորացնել Գորիս խոշորացված համայնքը՝ տարբեր դերակատարների կարողությունների զարգացման միջոցով, որը կհանգեցնի համայնքի զարգացմանն ու կբարձրացնի բնակիչների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացներում։

Ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
Նախորդ հարապարակումը

Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

Հաջորդ հարապարակումը

Գորիսի բարեգործական ճաշարանը համալրվել է խոհանոցային գույքով

Նմանատիպ Հրապարակումներ

Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն
Հայտարարություններ

Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

Հուլիս 19, 2023
Խորհրդակցական մարմնի ձևավորման հայտարարություն
Հայտարարություններ

Խորհրդակցական մարմնի ձևավորման հայտարարություն

Մայիս 24, 2023
Երիտասարդական խմբի ձևավորման հայտարարություն
Հայտարարություններ

Երիտասարդական խմբի ձևավորման հայտարարություն

Մայիս 17, 2023

Տեղեկատվություն հանուն

փոփոխության

Գորիսի մամուլի ակումբ

Առաքելություն

Ռազմավարական նպատակներ

Կանոնադրություն

Ծրագրեր

  •    Ընթացիկ 
  •    Իրականացված  

Զեկույցներ և հետազոտություններ

Տարեկան հաշվետվություններ

Հնարավորություններ

  •   Դասընթացներ
  •   Հայտարարություններ
  • Թափուր աշխատատեղեր

Հեռախոս: (0284)2-07-97, (098)990731

էլ-փոստ: [email protected]

ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Մաշտոցի 3

Մեր մասին     Գովազդ կայքում     Օգտագործման պայմանները   Կապ 

© 2019 Mediapoint.am | All rights reserved

MADE BYVectoVecto

No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՓՈԴՔԱՍԹ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ

© 2018 Mediapoint. All rights reserved.