Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր Ընթացիկ

Գորիսի բարեգործական ճաշարանը համալրվել է խոհանոցային գույքով

by mediapoint
Սեպտեմբեր 14, 2023
0

«Տեղական ինքնակառավարում հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում Գորիսում կազմակերպվել է  համայնքի տեսլականի մշակմանն ուղղված հանրային քննարկում, որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև համայնքի սոցիալական խնդիրները։ Նշվել է, որ բացի անվտանգային հիմնական մարտահրավերներից, համայնքը ներկայումս բախվում է մի շարք սոցիալական խնդիրների, որոնք էական ազդեցություն ունեն համայնքում բնակվող անձանց, հատկապես այն խմբերի կյանքի որակի վրա, որոնք համակարգային անհավասարությունների են բախվում: Այս մարտահրավերները ներառում են նրանց կյանքի տարբեր ոլորտներ՝ կենցաղային պայմաններից մինչև սննդապահովում և առողջապահական աջակցության հասանելիություն։ Հիմնական խնդիրը կապված է համայնքում խոցելի խմբերի համար անհրաժեշտ վայրերի հասանելիության հետ, որոնք  նախատեսված լինեն տարբեր սոցիալական խմբերի հատուկ կարիքները բավարարելու համար: Այդ թվում են  միայնակ տարեցներ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցները, տեղահանված անձինք և փախստականները, ընտանեկան բռնության զոհերը, աղքատ (աղքատացող) ընտանիքները և կանայք, ովքեր հաճախ պայքարում են իրենց անհրաժեշտ աջակցությունը ստանալու համար:

Գորիսի բարեգործական ճաշարանը, որն արդեն գործում է շուրջ 32 տարի, սկսել է աշխատել Արցախյան առաջին պատերազմի տարիներին և այցելուների մեծ մասը հենց տեղահանվածներն էին։ Այժմ հիմնական շահառուներն են՝ Գորիս քաղաքի միայնակ տարեցները, հաշմանդամություն ունեցողներն ու խոցելի այլ խմբերի ներկայացուցիչներ, ովքեր օրական մեկ անգամ անվճար սնունդ են ստանում, նաև կենցաղային անհրաժեշտ աջակցություն։ Գորիսի բարեգործական ճաշարանն ունի մոտ 100 շահառու, որոնցից ամենատարեցը՝ 90, իսկ ամենաերիտասարդը՝ 11 տարեկան է։

         

«Համագործակցության կամար» բարեգործական ՀԿ-ին սննդով աջակցում է ,«Կամրջակ» ՍԲՀԿ-ն, որը սակայն, չունի բավարար միջոցներ նաև տարածքի բարեկարգման, կահավորման համար։

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» շրջանակում Գորիսի բարեգործական ճաշարանին տրամադրել է խոհանոցային կահույք։

«Համագործակցության կամար» բարեգործական ՀԿ-ի թիմն այժմ նաև ֆոնդահայթայթում է իրականացնում, որպեսզի ներգրավեն բուժաշխատողների, սննդաբանի, հոգեբանի՝ խոցելի խմբերի սոցիալ-հոգեբանական, առաջին բուժօգնության աջակցություն տրամադրելու համար։

 

            

 

Ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.