Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հնարավորություններ Հայտարարություններ

Փորձագետի ներգրավման հայտարարություն

Մեդիա մշտադիտարկման մեթոդաբանության և վերլուծական զեկույցի մշակման համար

by mediapoint
Դեկտեմբեր 23, 2025
0

«ԳորիսԼԱԲ»-ը հրավիրում է համագործակցության փորձառու մասնագետի՝ մշակելու մեդիա մշտադիտարկման մեթոդաբանություն և կազմելու վերլուծական զեկույց։

Մշտադիտարկման նպատակն է բացահայտել և վերլուծել Սյունիքի շուրջ ձևավորվող ապատեղեկատվական և մանիպուլյատիվ նարատիվները՝ հասկանալու, թե ինչ մեխանիզմներով են քաղաքական ուժերն օգտագործում Սյունիքի թեման իրենց քաղաքական օրակարգն առաջ մղելու համար։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներգրավված փորձագետը պատասխանատու է հետազոտության գործընթացի կազմակերպման համար։ Նրա հիմնական գործառույթներն են․

  • Մշակել մշտադիտարկման մեթոդաբանությունը՝ հստակ սահմանելով նպատակները, գործիքները և նմուշառման մոտեցումները։
  • Աջակցել մշտադիտարկում իրականացնող թիմին։
  • Իրականացնել հավաքագրված նյութի բովանդակային վերլուծություն։
  • Ամփոփել արդյունքները, ձևակերպել եզրակացություններն ու առաջարկությունները։
  • Համակարգել զեկույցի բովանդակային կառուցվածքը՝ ապահովելով դրա լեզվական և փաստական ճշգրտությունը։
  • Մասնակցել խմբագրական աշխատանքներին և սահմանված ժամկետներում ներկայացնել զեկույցի վերջնական տարբերակը։
  • Աջակցել արդյունքների հանրայնացմանը։

ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Փորձ մշտադիտարկման, բովանդակայինվերլուծության և հետազոտական մեթոդաբանությունների մշակման ոլորտում։
  • Հիմնավոր գիտելիքներ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մեդիա դաշտի և հատկապես Սյունիքի թեմատիկայի վերաբերյալ։
  • Վերլուծական զեկույցների պատրաստման և գիտական եզրակացությունների ձևակերպման փորձ։
  • Անկողմնակալություն, օբյեկտիվություն, էթիկական և իրավական սկզբունքների պահպանում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ ս․թ․դեկտեմբերի 30-ն է։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), նախնական հակիրճ նկարագրություն, թե ինչպես են պատկերացնում մշտադիտարկման մեթոդաբանությունը և գնային առաջարկ info@gorislab.am էլ․ հասցեին։

Խնդրում ենք նամակի թեմա դաշտում (Subject) նշել՝ «Փորձագետ– Ձեր Անուն Ազգանուն»:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37477980731 հեռախոսահամարին։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.