Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Ինչպես է աշխատում սոցիալական աջակցության նոր համակարգը․ ուղեցույց քաղաքացու համար

by Անահիտ Բաղդասարյան
Հունվար 19, 2026
0

Հայաստանում փոխվում է ընտանիքների անապահովության գնահատման կարգը։ «Փարոս» անունով հայտնի նախկին  համակարգը, որը գործում էր 90-ականներից, փոխարինվում է նոր՝ թվային մոդելով։ 2025 թվականի մարտի 17-ից գնահատման նոր համակարգը փորձնական (պիլոտային) եղանակով գործարկվում է Սյունիքի և Կոտայքի մարզերում։

Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես է որոշվելու՝ արդյո՞ք ընտանիքը կարիք ունի նպաստի, թե՝ ոչ, ինչ քայլեր պետք է անի քաղաքացին և ինչ տվյալներ են ստուգվել։

 

Քայլ 1. Դիմումի ներկայացում (Ինչպես դիմել)

Նոր համակարգում դիմում ներկայացնելու համար քաղաքացին ունի երկու տարբերակ.

  1.  Տնից՝ առցանց. մուտք գործել սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական կայք / https://e-social.am/
  2.  Տեղում. այցելել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն, որտեղ աշխատակիցը կօգնի լրացնել դիմումը։

Կարևոր է. Դիմելու համար պարտադիր է ունենալ էլեկտրոնային հասցե և նույնականացվել mID կամ eID եղանակով (սա նշանակում է ունենալ նույնականացման քարտ՝ չիպով, և քարտը կարդացող սարք կամ բջջային նույնականացում)։

Քայլ 2. Փաստաթղթեր և տվյալների լրացում

Համակարգ մուտք գործելիս տվյալների մեծ մասն արդեն լրացված է լինում ավտոմատ կերպով, քանի որ պետությունը դրանք վերցնում է արդեն իսկ գոյություն ունեցող  բազաներից։ Դուք պետք է միայն ստուգեք և հաստատեք դրանք։

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, անհրաժեշտությունից ելնելով, համակարգը կարող է պահանջել կցել այլ փաստաթղթերի լուսապատճենները (սքանները), ինչպես օրինակ՝

  • Զինվորական գրքույկ,
  • Անասնաբույժի տեղեկանք (եթե ունեք գյուղատնտեսական կենդանիներ),
  • Տեղեկանք ԲՈՒՀ-ից (եթե ընտանիքում կա ուսանող),
  • Ամուսնության վկայական,
  • Տեղեկանք ՏԿԵՆ-ից (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)։

Անձնական տվյալները ստուգելու համար պահանջվում է ընտանիքի չափահաս անդամների համաձայնությունը։

Քայլ 3. Տվյալների ավտոմատ ստուգում (Շտեմարաններ)

Դիմումը ուղարկելուց հետո սկսվում է ստուգման փուլը։ Համակարգը կապված է ավելի քան 22 պետական և մասնավոր տվյալների շտեմարանների (բազաների) հետ։ Ձեր մասին տեղեկատվությունը ստուգվում է հետևյալ կառույցների միջոցով.

  • ՊԵԿ (հարկային պարտավորություններ, եկամուտներ, աշխատանք),
  • Կադաստրի կոմիտե (անշարժ գույքի առկայություն),
  • Ոստիկանություն/ՃՈ (մեքենաների առկայություն, տուգանքներ),
  • Բանկեր/ԱՔՌԱ (վարկային պարտավորություններ),
  • Կոմունալ ծառայություններ, ՀԷՑ՝էլեկտրամատակարարաման, Գազպրոմ՝ գազամատակարարման, Վեոլիա Ջուր՝ ջրամատակարարման ծախսեր,
  • Սահմանապահ ծառայություն (երկրից բացակայելու փաստ),
  • ՔԿԱԳ (ծնունդ, մահ, ամուսնություն) և այլն։

Քայլ 4. Stop Factor-ների (արգելակող գործոնների) ստուգում

Սա ամենակարևոր փուլն է։ Համակարգը ստուգում է՝ արդյո՞ք ձեր ընտանիքում կան «Stop Factor»-ներ (արգելակող կամ մերժող հանգամանքներ)։ Եթե այս կետերից գոնե մեկը հայտնաբերվի, դիմումն ավտոմատմերժվի։

 Որո՞նք են այդ գործոնները.

  1. Շարժական գույք. Եթե ունեք ավտոմեքենա, որի գույքահարկը բարձր է սահմանված չափից (2015թ․–ից բարձր արտադրության մեքենա կամ 12հազ․+ դր․ գույքահարկով)
  2. Անշարժ գույք. Եթե ունեք տուն կամ այլ շինություն, որի գույքահարկը գերազանցում է սահմանաչափը (4200դրամ․՝ մարզերում, 12000դրամ․՝ Երևանում)
  3. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը․(բացի անհատ ձեռներեցությունից, եթե չունի վարձու աշխատող)
  4. Վարկային պարտավորություններ. սահմանված շեմը գերազանցելու պարագայում (յուրաքանչյուր չափահասի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով
  5. Մաքսավճարներ. Եթե կատարել եք ապրանքների ներմուծման կամ արտահանման մաքսային վճարներ(յուրաքանչյուր չափահասի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով)
  6. Էլեկտրաէներգիա.  Եթե ամառային ամիսներին էլեկտրաէներգիայի ծախսը գերազանցում է թույլատրելի շեմը։ Այն հաշվարկվում է այսպես՝ 90 կՎտ.ժամ (ամբողջ ընտանիքին) + 20-ական կՎտ.ժամ ամեն անդամի համար (օրինակ՝ 4 հոգանոց ընտանիքի համար շեմը 170 կՎտ.ժամ է(90+4×20))։
  7. Բնական գազ. Եթե տարեկան սպառումը գերազանցում է սահմանված շեմը՝ 600 խոր.մ. (ամբողջ ընտանիքին) + 110-ական խոր.մ. ամեն անդամի համար։
  8. Բարեկեցության գնահատում. Տունայցի(Միասնական սոցիալական ծառայության մասնագետը այցելում է ձեր բնակարան) արդյունքում ընտանիքը բարեկեցիկ ճանաչելու հանգամանքը։
  9. Այլ հիմքեր.
    1. Անշարժ գույքի գրավադրմամբ վարկ առկայությունը։
    2. Ընտանիքում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխա ունենալը։

Քայլ 5. Իրականության ստուգում

Եթե «Stop Factor»-ներ չեն հայտնաբերվել, համակարգն անցնում է տվյալների ֆիզիկական ստուգմանը։ Սա արվում է երկու տարբեր այցելությունների միջոցով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակը.

  1. Բնակության փաստի հաստատում (Թաղային լիազոր).
    Որոշ դեպքերում (հատկապես, երբ փաստացի բնակության վայրը տարբերվում է հաշվառման հասցեից) տուն է այցելում թաղային լիազորը։ Նրա խնդիրն է պարզել միայն մեկ բան՝ ո՞վ է փաստացի ապրում այդ հասցեում։ Նա կազմում է արձանագրություն, որտեղ նշվում է ընտանիքի իրական կազմի մասին տեղեկություն։
  2. Կենցաղի գնահատում (Սոցիալական աշխատող).
    Ի տարբերություն ոստիկանի, սոցիալական աշխատողն այցելում է՝ պարզելու, թե ինչպե՞ս է ապրում ընտանիքը։ Նա գնահատում է բնակարանային պայմանները, գույքը և բարեկեցության ընդհանուր մակարդակը։

    • Ուշադրություն.

      Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար սոցաշխատողն ընտրվում է պատահականության սկզբունքով (համակարգչի կողմից), իսկ նրա այցը ֆիքսվում է GPS տեղորոշմամբ, որպեսզի բացառվի առանց տուն այցելելու տվյալներ լրացնելը։

Քայլ 6. Որոշում և հետագա վերահսկողություն

Էլեկտրոնային շտեմարանների և փաստացի ստուգումների տվյալների համադրումից հետո համակարգը ավտոմատ ձևավորում է ընտանիքի անապահովության միավորը։ Ըստ այդ միավորի, ընտանիքը դասակարգվում է չորս հիմնական խմբերից մեկում՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով կամ անապահով։

Նոր կարգի համաձայն, պետական աջակցության ձևաչափը փոխվում է՝ կախված դասակարգումից։ Ֆինանսական կանխիկ նպաստ նախատեսված է միայն «ծայրահեղ անապահով» ճանաչված ընտանիքների համար։

«Միջին անապահով» և «չափավոր անապահով» խմբերում ընդգրկված քաղաքացիների համար դրամական վճարում նախատեսված չէ։ Դրա փոխարեն նրանց տրամադրվում է սոցիալական ծառայությունների փաթեթներ, որոնք ներառում են առողջապահական, կրթական արտոնություններ կամ մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ։

Ինչ վերաբերում է «անապահով» գնահատված քաղաքացիներին, ապա նրանք սոցիալական աջակցության փաթեթներից չեն օգտվում։ Այս խումբը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայություն՝ միայն աշխատանք գտնելու նպատակով՝ օգտվելով Զբաղվածության կենտրոնի կողմից առաջարկած աշխատանքի, վերապատրաստումների հնարավորություններից։

 

Պարբերական ստուգումներ
Նպաստ նշանակվելուց հետո գործընթացը ավարտվում։ Համակարգն ամեն ամիս ինքնաշխատ եղանակով պարբերաբար բազաներում ստուգում է տվյալները։

  • Եթե ձեր եկամուտներն ավելացել են, գնել եք մեքենա կամ աշխատանքի եք նցել բարձր աշխատավարձով, նպաստը կարող է նվազել կամ դադարեցվել։
  • Եթե սոցիալական վիճակը վատթարացել է, նպաստի չափը կարող է ավելանալ։

Կարևոր է իմանալ, որ նոր համակարգով աշխատանքն այլևս չի «կտրում»  նպաստը:

Նոր համակարգի կարևոր փոփոխություններից մեկը աշխատանքի խրախուսումն է։

Նպաստի համար դիմելուն զուգահեռ, ընտանիքի աշխատունակ անդամները պարտավոր են նաև գրանցվել տարածքային ՄՍԾ-ում՝ համապատասխան աշխատանք գտնելու կամ վերապատրաստումների համար։

***

                          

 

Այս նյութը պատրաստվել է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» ՀԿ-ն և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.