Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Պատերազմից հետո փակված ճանապարհը դարձավ Տաթևի նոր շունչը

by Հեղինե Մինասյան
Փետրվար 24, 2026
0

44-օրյա պատերազմից հետո մարզկենտրոն Կապան տանող ճանապարհը փոխեց իր ուղին։ Ստեղծված իրավիճակը պարտադրեց, որ Գորիս–Կապան մայրուղին անցնի Տաթև համայնքի գյուղերով։

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Շինուհայրի խաչմերուկից մինչև «Սատանի կամուրջ» ձգվող 18,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը ամբողջությամբ վերակառուցվել է։ Այս ծրագրից հետո սկսվեց համայնքների իրական աշխուժացումը․ նախկինում երկրորդական համարվող գյուղական ճանապարհները ձեռք բերեցին կենսական և ռազմավարական նշանակություն։

Վերակառուցման արդյունքում Շինուհայրից Հալիձոր հասնելու ժամանակը 10–15 րոպեից կրճատվել է մինչև 5–6 րոպե։

Ճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքներն իրականացվել են «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 3,3 միլիարդ դրամ։ Ծրագրի շրջանակում իրականացվել է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կառուցվել են ջրահեռացման համակարգեր և նոր մայթեր, նորոգվել են սելավատարերը, ինչպես նաև ճանապարհը ամբողջությամբ կահավորվել է ճանապարհային նշաններով։

«ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության Սյունիքի մարզի շինարարական աշխատանքների ղեկավար Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ճանապարհի բարեկարգումն արդեն իսկ տվել է տեսանելի արդյունքներ։ Եթե մինչև հիմնանորոգումը շաբաթական կտրվածքով տվյալ հատվածով անցնում էր մոտ 40 բեռնատար, ապա ներկայումս այդ թիվը հասել է 200-ի։ Սա էականորեն բարելավել է Իրանի հետ կապը և բարձրացրել միջազգային բեռնափոխադրումների արդյունավետությունը։

Կարևոր է նաև ծրագրի սոցիալական բաղադրիչը։ Շինարարական աշխատանքներում ներգրավված են եղել Տաթև համայնքի 30 տեղացի բնակիչներ, ովքեր աշխատել են որպես վարպետներ և բանվորներ։

Վերանորոգումից հետո Տաթև համայնքում ավելացել են նաև սպասարկման կետերը։ Եթե նախկինում չկար հարմար կայանատեղի, որտեղ հնարավոր էր սնվել, հանգստանալ և ապա շարունակել ճանապարհը, ապա այժմ այդ խնդիրը լուծված է։

«Եթե ամիսներ առաջ վատ ճանապարհների պատճառով տեղական արտադրանքի իրացման հնարավորությունները սահմանափակ էին, ապա այսօր պատկերը լիովին փոխվել է։ Ճանապարհների վերանորոգումը մեր բնակիչների համար նախևառաջ նոր հնարավորություններ ստեղծեց. այժմ արդեն տեսնում ենք, թե ինչպես է համայնքն աշխուժացել։ Ճանապարհը պարզապես հարմարավետություն չէ, այն մարդկանց ապրուստի միջոց է։

Այսօր մեր գյուղացին այլևս ստիպված չէ իր բերքը հասցնել Գորիսի շուկա. տեղացիներն իրենց գյուղմթերքը վաճառում են անմիջապես իրենց տների առջև կամ ճանապարհի եզրին։ Ակնհայտ է, որ բնակիչների շրջանում տնտեսական ակտիվություն է ձևավորվել. համայնքում սկսել են բացվել նոր հյուրատներ և փոքր բիզնեսներ։ Ճանապարհի վերանորոգումը դարձավ այն կարևոր խթանը, որը վերակենդանացրեց գյուղական առևտուրը»,- նշում է Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։

Հալիձոր բնակավայրի բնակիչներից մեկը, ով փոքրիկ խանութ ունի, պատմում է, որ մի ժամանակ արդեն մտածում էր այն փակելու մասին․ առևտուր գրեթե չկար, շարժ չկար։ Մարդիկ էլ ֆինանսական դժվարությունների մեջ էին. գնումներ կատարում էին հիմնականում պարտքով, և պարտքերի ցուցակն օրեցօր երկարում էր։

 

1 of 6
- +

Այժմ իրավիճակը փոխվել է։ Սյունիքի հարավից դեպի Երևան ուղևորվողները ճանապարհին կանգ են առնում, գնումներ կատարում, ինչի շնորհիվ առևտուրը զգալիորեն ակտիվացել է։

Անցորդներն էլ նշում են, որ Հալիձորով անցնելիս գրեթե անհնար է անտարբեր անցնել «Հալե» թոնրատան կողքով․ թարմ լավաշի բույրը պարզապես ստիպում է կանգ առնել, համտեսել և գնումներ կատարել։

Ճանապարհների վերանորոգումն իր դրական ազդեցությունն է թողել նաև «Տաթևեր» ճոպանուղու և Տաթևի վանական համալիր այցելողների հոսքի վրա։ Այսօր Երևանից շուրջ 250 կմ դեպի հարավ գտնվող Տաթևի վանքը Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Սակայն ընդամենը 15 տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր։

 

1 of 3
- +

Ճոպանուղին դարձավ այն օդային ճանապարհը, որը 12 րոպեում միացրեց Հալիձոր գյուղը Տաթևի վանքին՝ փոխարինելով Որոտանի կիրճի ոլորաններով անցնող երկար ու բարդ երթուղուն։ Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը ուղևորվում է Տաթև։

Տաթև համայնքի զարգացման նպատակով «ՏաԹևեր» ճոպանուղու կողմից իրականացվել է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։

Նախագիծն ունի նաև կարևոր սոցիալական նշանակություն. ներկայումս ճոպանուղում աշխատում է 132 մարդ, որոնց մեծ մասը տեղի բնակիչներ են, ինչը նպաստում է համայնքում զբաղվածության աճին և սոցիալ-տնտեսական կայունությանը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.