Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Իրազեկում

Ինչպե՞ս զարգացնել տեղական ժողովրդավարությունը․ հանրային քննարկում Հալիձորում

by mediapoint
Մայիս 4, 2026
0

 

1 of 7
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

Սյունիքի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Անվտանգությունն ու ժողովրդավարությունը սահմանամերձ համայնքներում ԱԺ ընտրությունների համատեքստում․ ինչպես են դրանք ամրապնդում միմյանց» թեմայով։ Հանդիպմանը ներկա էին Տաթև համայնքի Հալիձոր, Խոտ և Շինուհայր բնակավայրերի բնակիչներ։

Քննարկման հիմնական հարցադրումն էր՝ արդյո՞ք ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխկապակցված են, թե՝ կարող են գոյություն ունենալ անջատ։ Մասնակիցները փորձեցին այս հարցին պատասխանել իրենց անձնական փորձառության և համայնքում առկա խնդիրների պրիզմայով։

Քննարկման առանցքային և ամենաթեժ թեմաներից մեկը համայնքների խոշորացումն ու սպասվող վերախոշորացման հեռանկարն էր։ Մասնակիցները նշեցին, որ ներկայիս համակարգում համայնքային իշխանությունների հետ առկա է անմիջական կապ, որի շնորհիվ աղբահանության, սոցիալական աջակցության և կազմակերպչական մի շարք հարցեր հաճախ լուծվում են արագ, նույնիսկ ոչ ֆորմալ դիմումների միջոցով։ Սակայն առկա է լուրջ մտահոգություն, որ նոր վերախոշորացման արդյունքում այս կապը հնարավոր չի լինի ապահովել, և փոքր բնակավայրերը դուրս կմնան որոշումների կայացման գործընթացից։ Բնակիչներից մեկը նշեց, որ ներկայիս համագործակցությունը մեծապես հիմնված է անձնական վստահության վրա, որը նոր, ավելի մեծ համայնքում ստիպված են լինելու զրոյից կառուցել։

Մտահոգություն հնչեց նաև այն մասին, որ համայնքային ծրագրերը կարող են կախվածության մեջ ընկնել քաղաքական դիրքորոշումներից։ Ի պատասխան այս մտահոգությանը՝ փորձագետ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հակադարձեց, որ որոշումները պետք է բխեն բացառապես բնակիչների շահերից, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից, իսկ նման մտահոգությունները պարզապես նախկին կառավարման մշակույթի արձագանքներն են։

Քննարկումը շարունակվեց համայնքի բյուջետային անկախության  թեմայի շուրջ։ Նշվեց, որ համայնքի սեփական եկամուտները կազմում են բյուջեի մոտ 30%-ը, իսկ մնացած 70%-ը ձևավորվում է պետական դոտացիաների հաշվին։ Այս մեծ կախվածությունը սահմանափակում է տեղական ինքնակառավարման ամրապնդումը։ Առաջարկվեց դիտարկել նոր մեխանիզմների ներդրում, օրինակ՝ համայնքում թողնել գոյացող եկամտահարկի կամ ԱԱՀ-ի մի մասը, ինչը կխթանի տեղական զարգացումն ու կբարձրացնի իշխանության հաշվետվողականությունը։

Տնտեսական անկայունությունն ուղիղ հարվածում է ժողովրդագրությանը։ Բնակիչները փաստեցին, որ, օրինակ, Հալիձորում փաստացի ապրողների թիվը զգալիորեն զիջում է գրանցվածների թվին, իսկ երիտասարդները կրթություն ստանալուց հետո գյուղ չեն վերադառնում։ Պատճառը աշխատատեղերի բացակայությունն ու չափազանց ցածր վարձատրությունն է։

Հետաքրքիր դիտարկում արվեց տրանսպորտային խնդրի շուրջ։ Թեև ժամանակին փորձ է արվել համայնքում գործարկել հանրային տրանսպորտ, այն դադարել է աշխատել, քանի որ բնակիչները նախընտրել են օգտվել տաքսի ծառայություններից։ Սա վկայում է, որ խնդիրները միշտ չէ, որ կապված են ենթակառուցվածքների բացակայության հետ. հաճախ վճռորոշ է համայնքային վարքագիծն ու պահանջարկի ձևավորումը։

Անդրադարձ եղավ նաև տեղեկատվական անվտանգությանն ու մեդիագրագիտությանը։ Ներկայացվեց կոնկրետ դեպք, երբ քաղաքացու խոսքն առանց նրա համաձայնության շահարկվել է քաղաքական նպատակներով։ Փորձագետը խորհուրդ տվեց նման դեպքերում անպայման պաշտպանել սեփական իրավունքները։

Հալիձորի քննարկումը ցույց տվեց, որ տեղական ժողովրդավարության զարգացման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում՝ սկսած ֆինանսական ապակենտրոնացումից մինչև քաղաքացիական գիտակցության բարձրացում։

***

Այս հրապարակումը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն, և այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ինչպե՞ս զարգացնել տեղական ժողովրդավարությունը․ հանրային քննարկում Հալիձորում
    Իրազեկում

    Ինչպե՞ս զարգացնել տեղական ժողովրդավարությունը․ հանրային քննարկում Հալիձորում

    Մայիս 4, 2026
    Խոզնավար. Ժողովրդավարական դիմակայունությունը և սահմանային մարտահրավերները
    Իրազեկում

    Խոզնավար. Ժողովրդավարական դիմակայունությունը և սահմանային մարտահրավերները

    Մայիս 3, 2026
    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.