Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

by Ալինա Վարդանյան
Մայիս 9, 2026
0

Հայրենական Մեծ պատերազմը մարդկության պատմության ամենածանր ու ողբերգական էջերից մեկն է՝ լի մարդկային անասելի ապրումներով ու փորձություններով։ Այսօր, երբ պատերազմի վավերագրողների և կենդանի հիշողությունների թիվը հետզհետե նվազում է, ռազմաճակատից հարազատներին ու մտերիմներին գրված նամակները մնում են որպես բացառիկ վկայություններ։ Դրանք պարզապես թղթի կտորներ չէին, այլ ոգեշնչման և ուժի հզոր աղբյուր, որոնք մարտի դաշտում օգնում էին զինվորին պահպանել մարդկային տեսակը։

Մայիսի 9-ն այս համատեքստում հիշատակի, խոնարհման և խաղաղության արժեքի վերաիմաստավորման օր է։ Պատերազմի տարիներից պահպանված նամակները բացահայտում են զինվորի ներաշխարհը՝ փոխանցելով վախի, կարոտի և վերադարձի անմար հույսի զգացումները։

Այդպիսի մի հուզիչ վկայություն է Լևոնի նամակը՝ գրված իր սիրելի Սաթենիկին։ Թեև նրանց բաժանում էին հազարավոր կիլոմետրեր, իսկ շուրջը պատերազմի դաժան իրականությունն էր, սերն էր այն հենարանը, որը նրան մղում էր առաջ։ Լևոնը գրում է․«Վերջին նամակը, որ գրել էիր, ստացա մայիսի 27-ին… Տասը օր է անցել, բայց քեզնից նամակ չեմ ստացել… ջղայնացա, որ այլևս նամակ չգրեմ, բայց սիրտս չհամբերեց, նստեցի և գրում եմ այս նամակը»։

Սիրո կողքին նույնքան ուժեղ էր պատասխանատվությունը հաջորդ սերնդի հանդեպ։ Մեկ այլ հուզիչ նամակում հայրը, գտնվելով կրակագծում, դիմում է իր զավակին, ով առաջին անգամ պետք է դպրոց հաճախի։ Հեռվից նա հորդորում է երեխային լավ սովորել՝ գիտակցելով, որ իրենց մղած պայքարը հենց այդ երեխաների լուսավոր ապագայի համար է։ Այդ հորդորը ոչ միայն հայրական խրատ էր, այլև հավատ առ այն, որ կյանքը հաղթելու է մահվանը, և գիտելիքը լինելու է խաղաղության նոր հիմքը։

Այս տողերը փաստում են, որ անգամ ամենածանր պայմաններում մարդկային կապը, սերն ու հոգատարությունը դարձել են ապրելու և պայքարելու կարևորագույն աղբյուր։ Տուն ուղարկված նամակները զինվորի համար կամուրջ էին դեպի խաղաղ կյանք, իսկ ընտանիքից ստացված լուրերը՝ վերադառնալու ամենամեծ դրդապատճառը։

Այսօր նման նամակները մեզ հիշեցնում են խաղաղության գինը և մարդկային կյանքի փխրունությունը՝ ընդգծելով հիշողության պահպանման և պատմական փորձի գիտակցման կարևորությունը։

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.