Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

by Ալինա Վարդանյան
Մայիս 18, 2026
0

 

1 of 3
- +

1.

2.

3.

Գորիսի Երկրագիտական թանգարանը Սյունիքի մշակութային կարևոր օջախներից մեկն է, որը տարիներ շարունակ պահպանում և ներկայացնում է տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը։ Գորիս քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին՝ ներկայացնելով վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանից պահպանված եզակի ցուցանմուշներ։ Թանգարանի հավաքածուներում ընդգրկված են մ․թ․ա․ 2-րդ հազարամյակին պատկանող գտածոներ, հնագիտական և կենցաղային նմուշներ, զենք, կավե առարկաներ, զարդանախշեր և այլ արժեքավոր ցուցադրություններ։ Սկզբնական շրջանում թանգարանը գործել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում, որտեղ էլ առաջին անգամ ներկայացվել են թանգարանային հավաքածուները։ Այսօր թանգարանում պահպանվում է ավելի քան 5000 ցուցանմուշ։ Սակայն, ինչպես նշում են թանգարանի աշխատակիցները, պահպանության և վերականգնման հարցերը շարունակում են մնալ առաջնային խնդիրներից; Թանգարանը գտնվում է համայնքային ենթակայության ներքո և սահմանափակ ռեսուրսների պատճառով դժվարաություններ կան նոր հավաքածուների ձեռքբերման, և ցուցանմուշների պահպանման, մասնավորապես, թվայնացման  գործում։

Թանգարանի աշխատակից Լիլիա Հարությունյանը ցավով նշում է, որ հատկապես երիտասարդների շրջանում դեռևս լիարժեք ձևավորված չէ թանգարան այցելելու մշակույթը։ Միևնույն ժամանակ կրթական համակարգում իրականացվող փոփոխությունները նոր հնարավորություն են ստեղծում դպրոցականների համար։ Այժմ աշակերտները նախագծային աշխատանքների իրականացման համար հաճախ այցելում են թանգարան, ծանոթանում ցուցանմուշներին և ուսումնասիրում դրանց պատմությունը։ Թանգարանի ամենահիշարժան նմուշներից մեկը մ․թ․ա․ 7-րդ դարում թվագրվող առյուծի արձանիկն է, որը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին։ Այս բացառիկ նմուշը միջազգային ճանաչում ունի և անգամ ցուցադրվել է Ֆրանսիայի Լուվր թանգարանում։

Թանգարանը համագործակցում է  Հայաստանի պատմության թանգարանի հետ և գիտական ուսումնասիրությունների նպատակով Գորիս են այցելում հնագետ մասնագետներ, ուսանողներ։ Թանգարանային նմուշների ուսումնասիրման համար իր հետազոտական խմբի հետ թանգարան էր այցելել Նժդեհ Երանյանը, ով Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխնօրենն է և իր խմբի հետ ուսումնասիրել էր թանգարանում պահպանվող վաղբրոնզեդարյան ցուցանմուշները և այս ուսումնասիրության ընթացքում վերականգնվել են մի շարք ցուցանմուշներ և վերադարձվել թանգարանին։

Թանգարանը տարբեր թեմատիկ միջոցառումներ է կազմակերպում, սակայն մշակութային բացառիկ ցուցանմուշներ ունեցող մշակութային այս օջախն  աշխարհին ներկայացնելու համար մեծ ռեսուրսների կարիք ունի։

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.