Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիս համայնքում մասնակցային բյուջետավորման առաջին ծրագրերը հասել են նախագծման փուլ

by Հեղինե Մինասյան
Մայիս 19, 2026
0

 

1 of 3
- +

1.

2.

3.

2026 թվականին Գորիս համայնքում առաջին անգամ կիրառվեց մասնակցային բյուջետավորման մեխանիզմ, որի միջոցով համայնքի բնակիչներն անմիջականորեն մասնակցում են հանրային միջոցների բաշխման վերաբերյալ որոշումների կայացմանը՝ քննարկելով, առաջարկելով  և ընտրելով իրենց համայնքի համար առաջնահերթ ծրագրեր։

Ծրագրի շրջանակում ներկայացվել է 22 առաջարկ։ Համայնքի պաշտոնական կայքում անցկացվել է առցանց քվեարկություն։ Քվեարկության մասնակիցների կողմից առավելագույն ձայներ ստացած երեք նախագիծ արժանացել է հավանության․ դրանք են՝ Վերիշեն գյուղի մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատում՝ 320, Խնձորեսկի պատմության թանգարանի շենքի վերանորոգում՝ 265, և Ակների վարչական շենքի վերանորոգումը՝ 240 ձայն։

 

1 of 4
- +

1.

2.

3.

4.

Երեք ծրագրերի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 45 մլն 167 հազար 500 դրամ, որից 9 մլն 33 հազար 500 դրամը համայնքի ներդրումն է, 36 մլն 134 հազար դրամը՝ պետական լրավճարը։

Գործընթացը ներկայում գտնվում է նախագծանախահաշվային աշխատանքների փուլում։Վերջնական հաստատումից և ֆինանսավորում ստանալուց հետո կմեկնարկեն շինարարական և վերանորոգման աշխատանքները։

Գորիս համայնքում մասնակցային բյուջետավորման մեխանիզմը ներդրվել էր դեռևս 2025 թվականին։ Այդ ժամանակ ներկայացվել էր չորս ծրագիր, որոնցից նախնական ընտրվել էր երկուսը, սակայն գործընթացը չէր շարունակվել բնակիչների ցածր մասնակցության պատճառով։

Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանի խոսքով՝ 2026 թվականին բնակիչների մասնակցության ցուցանիշն ավելի բարձր է եղել, ինչը վկայում է գործընթացի նկատմամբ հետաքրքրության աճի մասին։ Միաժամանակ, բնակիչները քվեարկությանը մասնակցելու ընթացքում բախվել են որոշ դժվարությունների և առաջարկել ստեղծել ավելի պարզեցված ու հասանելի մեխանիզմներ։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.