Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Իրազեկում

ԳորիսԼԱԲ-ում քննարկվել են Սյունիքի տեղական զարգացման առաջնահերթությունները

by mediapoint
Մայիս 26, 2026
0

 

1 of 9
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրամիության անդամ մի շարք երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ, ԳորիսԼԱԲ ՀԿ թիմը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, կրթության, սոցիալական, բիզնես և երիտասարդական ոլորտների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց «ԳորիսԼԱԲ համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ-ի վերջին երեք տարիների գործունեությունը՝ համայնքային զարգացման, մեդիայի, երիտասարդական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության և տեղական կարողությունների զարգացման ուղղություններով։

Քննարկման առանցքում էին Գորիս համայնքի և Սյունիքի մարզի զարգացման հիմնական մարտահրավերները, ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ազդեցությունը տեղական մակարդակում, ինչպես նաև Սյունիքի վերաբերյալ մեդիա նարատիվների ձևավորումն ու դրանց ազդեցությունը հանրային ընկալումների վրա։

Մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտային մի շարք խնդիրներ՝ կապված բիզնեսի զարգացման, կրթության, սոցիալական աջակցության, զբաղվածության, հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների, երիտասարդական նախաձեռնությունների կայունության, ինչպես նաև գյուղական համայնքների ու դպրոցների մարտահրավերների հետ։ Քննարկումը դարձավ փորձի փոխանակման, տեղական խնդիրների հստակեցման և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների նախանշման կարևոր հարթակ։

ԳորիսԼԱԲ-ը շարունակում է նպաստել համայնքային երկխոսությանը, տեղական ձայների լսելիությանը և Սյունիքի զարգացման օրակարգի ձևավորմանը։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.