Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Գորիսում աշխույժ եռուզեռ է։ Հատկապես բարձր դասարանցիների համար կարևոր է տոնական հագուստի ընտրությունը։ Նրանք հաճախ դիմում են դերձակներին՝ առաջարկելով իրենց նախընտրած կտորն ու ոճը։ Այս տարի ևս աշակերտների շրջանում նորաձև են մնում «Շանել» ոճի թվիդե կտորները, ինչպես նաև վիսկոզան ու անժելիկան։ 9-րդ և 12-րդ դասարանցիները հիմնականում նախընտրում են միանման, դասական ոճի կամ սև ու սպիտակ գույների համադրությամբ հագուստներ։ Մինչ դերձակները պատվերների պակաս չունեն, տեղական փոքր խանութների աշխատակիցները մտահոգված են վաճառքի նվազմամբ։ Նրանց խոսքով՝ նախորդ տարիների համեմատ այս տարի գնորդների թիվը նվազել է, ինչը հիմնականում պայմանավորված է առցանց առևտրի տարածմամբ։

AKlfjdalksjfdlkj askljfaskdlfj wqelkfj aaskldfj lqkewjf lkjads fqlekwfj


