Տիգրան Հովսեփյան
Տեղ գյուղում հացահատիկի բերքահավաքն ակտիվ փուլում է։ Չնայած առատ անձրևները խանգարել են բույսերի փոշոտմանը, գյուղացիները բերքը վատ չեն գնահատում․ մեկ հեկտարից միջինը ստացվում է 1,8-2 տոննա հացահատիկ։ Պետական սուբսիդավորումը մասամբ թեթևացնում է գյուղացիների ծախսերը, իսկ բերքի հիմնական մասը նրանք օգտագործում են որպես անասնակեր։ Մինչ Կառավարությունը քննարկում է ցորենի տեղական արտադրության խթանման նոր հնարավորությունները, գյուղացիներն արդեն մտածում են հաջորդ ցանքսի մասին։


