«Ասե՞մ, թե՞ չասեմ» ալիքի շրջանակում ներկայացնում ենք 12 թողարկումից բաղկացած հատուկ փոդքաստաշար՝ նվիրված երկու կարևոր բարեփոխումների՝
📍Ի՞նչ են փոխելու այս բարեփոխումները։
📍 Ովքե՞ր կարող են դառնալ շահառու։
📍 Ի՞նչ ծառայություններ են հասանելի։
📍Որո՞նք են քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։
📍Ինչպե՞ս տարբերել փաստացի տեղեկությունը քաղաքական խոստումներից ու մանիպուլյատիվ պնդումներից։
12 թողարկումների ընթացքում այս հարցերի մասին կխոսենք պարզ, հստակ և փաստերով։ Կլսենք մասնագետներին ու քաղաքացիներին, կպարզաբանենք հակասական տեղեկությունները և կանդրադառնանք նաև մարզային համայնքների առանձնահատկություններին ու մարդկանց իրական կարիքներին։
Մեր նպատակն է օգնել հասկանալ՝ ի՞նչ է փոխվում, ինչու՞ է փոխվում և ինչպե՞ս կարող են այդ փոփոխություններն անդրադառնալ մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքի վրա։
📌 Նշված թեմաների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու համար հետևեք հատուկ փոդքաստաշարի բոլոր 12 թողարկումներին «Ասե՞մ, թե՞ չասեմ» ալիքում՝ ԳորիսԼԱԲ-ի mediapoint.am և gorislab.am կայքերում, սոցիալական ցանցերում և համայնքային տեղեկատվական հարթակներում։
«Ասե՞մ, թե՞ չասեմ»․ երբ տեղեկացված լինելը կարևոր է, պետք է խոսել։
——————
Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։


