Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

by mediapoint
Օգոստոս 31, 2026
0

2026թ․ հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 28-ին  Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Տաթև, Կապան, Մեղրի համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Գորիս Տեղ Տաթև համայնքները կվերախոշորացվեն, ձևավորելով Գորիս համայնք։

Ընտրություններին կարող են մասնակցել․

  • մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի 366 և ավելի օր գտնվող ՀՀ քաղաքացիները
  • մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող՝ նախորդ կետում նշված՝ ՀՀ-ում փաստացի գտնվելու պահանջը բավարարող ՀՀ այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված։

ՏԻՄ ընտրություններում քվեարկության իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեն տվյալ համայնքում և կրկին բավարարում են 1-ին կետով սահմանված՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը։ Սա նշանակում է, որ համայնքային ընտրություններին կարող են մասնակցել նաև, օրինակ, Արցախից բռնի տեղանահված և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, օրինական կերպով համայնքում հաշվառված այլազգի աշխատանքային միգրանտները և այլոք։

Համայնքի ղեկավար և ավագանու անդամ կարող են ընտրվել նկարագրված՝ ընտրելու իրավունք ունեցող 18 տարեկան անձինք։

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 130-րդ հոդվածի՝ կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության/դաշինքի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Կուսակցությունների ցուցակներում պետք է պահպանվի նաև գենդերային քվոտան ընտրական ցուցակի առաջին համարից սկսած ցանկացած ամբողջ թվով եռյակում (1-3, 1-6, և այդպես շարունակ մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը։ Գործնականում սա ապահովում է կանանց առնվազն 30% ներկայացվածություն ՏԻՄ կառավարմանը։ Սա որևէ պարագայում չի հաստատում տարածված այն թյուրընկալումը, որ ցուցակի յուրաքանչյուր երրորդ թեկնածուն պետք է կին լինի։ Կանայք կարող են եռյակում զբաղեցնել նաև առաջին և/կամ երկրորդ տեղերը։

Խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն 1/3-ը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։

Կապանում, Գորիսում և Մեղրիում  համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Եթե ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող ուժերից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50%-ից ավելին, ապա այդ ուժի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Հակառակ պարագայում համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից՝ բաց քվեարկության միջոցով:

Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և/կամ դրանց հոլովաձևեր (օրինակ, « Սյունիք» դաշինք, « Մանգասարյան» և այլն)։

Ի տարբերություն ԱԺ ընտրությունների, որտեղ գործում են 4/8/10 տոկոս անցողիկ շեմեր, ՏԻՄ ընտրություններում սահմանված է անցողիկ երկու շեմ՝ 4% կուսակցությունների և 6%  դաշինքների համար։ Երեքից ավելի կուսակցությունների մասնակցության դեպքում օրենքը նախատեսում է առնվազն երեքի պարտադիր ներկայացվածություն ավագանու կազմում։ Տեղին կլինի քննարկել ընտրական շեմերի նվազեցումը՝ ապահովելով քաղաքական ավելի մեծ ներկայացվածություն և մասնակցայնություն ՏԻՄ կառավարմանը։

Մինչև 10000 ընտրող ունեցող համայնքներում ՏՒՄ  ընտրություններին մասնակցող կուսակցությունները և դաշինքները  որպես ընտրական գրավ վճարում են 200 հազար,  10,001-25,000-ը՝ 500 հազար, 25,001–70,հազարի դեպքում մեկ միլիոն ՀՀ դրամ։ համապատասխանաբար 7,5 մլն և 15 մլն ընտրական գրավ, ՏԻՄ ընտրությունների պարագայում գործում է հետևյալ սանդղակը՝

ՏԻՄ ընտրություններում ավելի քիչ են նաև նախընտրական հիմնադրամներից կատարվող ծախսերի թույլատրելի սահմանաչափերը։ 25,000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրություններում նախընտրական քարոզարշավում ծախսերի թույլատրելի շեմը 60 մլն ՀՀ դրամն է, իսկ մինչև 25,000 ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում՝ 40 մլն ՀՀ դրամը։

Կարևոր է իմանալ նաև, որ

  • ՏԻՄ ընտրությունների կազմակերպման հիմնական ընթացակարգային պատասխանատուները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն են։Հենց այս մակարդակում է տեղի ունենում օրինակ թեկնածուների գրանցումը, ֆինանսական հաշվետվողականությունն ու դիմում-բողոքների քննությունը։
  • Ինչպես ԱԺ ընտրությունների դեպքում, ՏԻՄ ընտրությունների դեպքում ևս նախընտրական ծրագրերունենալը ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է։ռ
  • Մարզկենտրոն համայնքների ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է առնվազն ﬔկական նախընտրական բանավեճ, որոնք հեռարձակվում են ուղիղ եթերով։
  • Եթե կուսակցությունը մասնակցում է մեկից ավելի ՏԻՄ ընտրությունների, ապա բոլոր համայնքներում հանդես է գալիս միևնույն համարի ներքո։
  • ՏՒՄ ընտրություններում հիվանդանոցներում և ձերբակալված անձանց պահման վայրերում շրջիկ արկղովքվեարկություն չի կազմակերպվում։ Բնականաբար չեն քվեարկում նաև ծառայության մեջ գտնվող զինվորները, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձիք։
  • Խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում ընտրողները կարող են փոխել իրենց ընտրական տեղամասի հասցեն՝ համայնքի մի բնակավայրից մեկ այլ բնակավայր՝  քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ դիմում ներկայացնելով անձնագրային բաժին։
  • Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն/դաշինքի մասնակցության դեպքում կիրառվում է նաև «դեմ եմ»բառերը պարունակող քվեաթերթիկ։
  • Ի տարբերություն ԱԺ ընտրություններին, ՏԻՄ ընտրություններում երկրորդ փուլիանցկացում նախատեսված չէ։
mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    Օգոստոս 31, 2026
    «Ասե՞մ, թե՞ չասեմ» ալիքում՝ 12 փոդքաստից բաղկացած հատուկ շարք

    «Ասե՞մ, թե՞ չասեմ» ալիքում՝ 12 փոդքաստից բաղկացած հատուկ շարք

    Օգոստոս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.