Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Զեկույցներ և հետազոտություններ

Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ են ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտության արդյունքները

by Անահիտ Բաղդասարյան
Սեպտեմբեր 4, 2026
0

«Սյունիքի շուրջ շրջանառվող քաղաքական նարատիվների վերլուծություն» եռափուլ մեդիա մշտադիտարկման վերլուծական զեկույցը ներկայացնում է Սյունիքի մարզի շուրջ ձևավորված քաղաքական պատումների (նարատիվների) համապարփակ վերլուծությունը 2026 թվականի ընտրական շրջափուլի երեք փուլերում՝ նախընտրական շրջանից մինչև քարոզարշավ և հետընտրական զարգացումներ։ Հիմնվելով հայաստանյան առաջատար մեդիաների 192 նյութերի որակական դիտարկման վրա, հետազոտությունը բացահայտում է, թե ինչպես է Սյունիքը «վտանգված ու վիճարկվող տարածքի» կերպարից վերածվում քաղաքական նախագծերի մրցակցության կենտրոնի,  այնուհետև՝ խաղաղության, կապակցվածության և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարթակի։

Փաստաթուղթը ներկայացնում է անվտանգության, ինքնիշխանության և տնտեսական կենսունակության վերաբերյալ պատճառահետևանքային տեսությունները, որոնք շրջանառվում են հանրային դաշտում, ցույց է տրվում, թե ինչպես են քաղաքական տարբեր ուժեր, հաճախ հղում անելով նույն բարձրագույն արժեքներին, առաջարկում տրամագծորեն հակադիր ուղիներ՝ ռազմական զսպումից մինչև տարածաշրջանային առևտուր։ Հատուկ անդրադարձ է կատարվում այնպիսի առանցքային նախագծերի, ինչպիսին է , օրինակ, TRIPP-ը, որը մեդիայում հանդես է գալիս և՛ որպես խաղաղության ու տնտեսական զարգացման երաշխիք, և՛ որպես արտաքին վերահսկողության ու ինքնիշխանության սպառնալիք։

Վերլուծաբանները վեր են հանում քաղաքական դերակատարների կիրառած հաղորդակցական տեխնիկաները, այդ թվում՝ բևեռացման, վախերի, «փրկություն կամ կործանում» սցենարների և հուզական ներազդման մեթոդներ, որոնք հաճախ ստվերում են տեղական իրական խնդիրներ։ Հետազոտության կարևոր արձանագրումներից է նաև այն, որ Սյունիքի շուրջ գլոբալ շահարկումներում մարզի բնակիչը հաճախ զրկվում է սեփական խնդիրներն ու առաջնահերթությունները ձևակերպող սուբյեկտի դերից՝ մնալով միայն որպես տուժող կամ հետևանքները կրող։

Հետազոտության զեկույցն առաջարկում է ռազմավարական քայլեր մեդիայի, քաղաքացիական հասարակության և որոշում կայացնողների համար՝ հանրային խոսույթն ավելի կառուցողական դարձնելու, քաղաքական պիտակավորումները նվազեցնելու և տեղական սուբյեկտայնությունն ուժեղացնելու նպատակով։ Այն նաև ուղեցույց է քաղաքացու համար՝ հասկանալու Սյունիքի շուրջ ընթացող տեղեկատվական պայքարը և սովորելու տարբերակել մանիպուլյացիան իրական փաստերից։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

***

Սույն զեկույցը հրապարակվել է «Սյունիքը՝ ընտրական օրակարգում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ կողմից «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ են ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտության արդյունքները

    Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ են ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտության արդյունքները

    Սեպտեմբեր 4, 2026
    Պասիվ նպաստից՝ իրական հնարավորություն․ ինչպես են փոխվում Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգն ու ծառայությունները

    Պասիվ նպաստից՝ իրական հնարավորություն․ ինչպես են փոխվում Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգն ու ծառայությունները

    Սեպտեմբեր 2, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.