«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է1992 թվականին։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գորիսում՝ տարեկան սպասարկելով 0-14 տարեկան շուրջ 50,000 երեխայի։
Գորիսի մասնաճյուղում հասանելի են ատամնաբուժական և ատամնաբուժական կանխարգելման ծրագրերը: Կենտրոնը հնարավորություն է տեսնում ապագայում Գորիսի մասնաճյուղում երեխաների համար հասանելի դարձնել նաև սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության ծրագիրը, որի նպատակն է ապահովել նրանց առողջ սոցիալ-հոգեբանական ինտեգրումն ու կրթական զարգացումը:



