Օրացույց

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  

Օրացույց

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  

Մեր մասին

Mediapoint-ը (նախկինում՝ gorispress.am) «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված այլընտրանքային անկախ մեդիա հարթակ է, որը հիմնադրվել է 2015 թվականին՝ նպատակ ունենալով զարգացնել տարածաշրջանային լրագրությունը և ապահովել համայնքային կարիքներից բխող տեղեկատվություն։

Մեր կարգախոսն է՝ «Տեղեկատվություն հանուն փոփոխության»։

Մենք լուսաբանում ենք Սյունիքի մարզի սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքը՝ տրամադրելով խորքային, փաստահեն և բազմակողմանի բովանդակություն։ Մենք ձգտում ենք հնչեցնել տեղական ձայները, բարձրացնել քաղաքացիական իրազեկվածությունն ու աջակցել ժողովրդավարական գործընթացներին։

Mediapoint.am կայքում հրապարակվող բովանդակությունն ընդգրկում է հետևյալ հիմնական բաժինները՝

Համայնք – Լուսաբանում ենք Սյունիքի համայնքներում տեղի ունեցող կարևոր իրադարձություններն ու խնդիրները՝ համայնքային մասնակցության, զարգացման և ինքնակառավարման դիտանկյունից։

Տնտեսություն – Ներկայացնում ենք տարածաշրջանի տնտեսական մարտահրավերներն ու հնարավորությունները, ներառյալ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և փոքր բիզնեսի զարգացումը։
Հասարակություն – Ուսումնասիրում ենք հասարակական կյանքի տարբեր կողմերը՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական արդարություն և համայնքային փոխօգնություն։

Իրազեկում – Տրամադրում ենք տեղեկատվություն, որը նպաստում է քաղաքացիների իրավական, սոցիալական և քաղաքական իրազեկվածության բարձրացմանը։

Հեղինակային – Հրապարակում ենք վերլուծական և կարծիքի նյութեր՝ արտահայտելով տարբեր փորձագետների ու քաղաքացիական ակտիվիստների հայացքները։

Մարդու իրավունքներ – Լուսաբանում ենք մարդու հիմնարար իրավունքների իրացման խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերի, փախստականների, երեխաների, կանանց և մարդու արժանապատվությանը սպառնացող իրավիճակների վրա։ Մեր նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և հանրային իրազեկմանը։

Առանց մեկնաբանության – Այս բաժնում մենք ներկայացնում ենք փաստերը՝ առանց խմբագրական գնահատականի կամ մեկնաբանության։ Նպատակն է ընթերցողին փոխանցել իրավիճակի չեզոք պատկերը՝ թողնելով վերլուծության և կարծիքի ձևավորման հնարավորությունը ընթերցողին։

Անցուդարձ – Արտակարգ իրավիճակներ, տեղային զարգացումներ և հրատապ իրադարձություններ․ այստեղ կգտնեք օպերատիվ և ստուգված տեղեկատվություն Սյունիքի մարզում տեղի ունեցող ամենօրյա դինամիկ փոփոխությունների մասին։

Մուլտիմեդիա – Մարդկային պատմություններ, կենդանի պատկերներ ու ձայներ. այս բաժնում հրապարակվում են վիզուալ և լսողական ֆորմատներով նյութեր՝ վավերագրական տեսանյութեր, փոդքաստներ, ֆոտոպատմություններ, որոնք բացահայտում են համայնքային կյանքն ու առօրյան նոր դիտանկյունից։

Մեր լսարանի հետ հետադարձ կապի համար մենք օգտագործում ենք սոցիալական մեդիան։ Ֆեյսբուքում, ինստագրամում, տելեգրամում, յութումբում մենք հասանելի ենք մեկնաբանությունների, քննադատությունների, քննարկումների և առաջարկների համար։

Մեր բովանդակությունը ստեղծվում է լրագրողների, վերլուծաբանների և ակտիվ տեղացի երիտասարդների կողմից։

Մենք չենք պատկանում որևէ քաղաքական կամ տնտեսական խմբի։

Մեր միակ շահառուն հասարակությունն է։

Մեզ համար կարևոր է հանրության վստահությունը։

Mediapoint-ի  սեփականատերը «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն է։ Հարթակի ռազմավարական ուղղություններն ու գործունեության վերահսկողությունը իրականացնում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի խորհուրդը։

Ֆինանսական հաշվետվություններին ծանոթացեք այստեղ։

Մեր կազմակերպության ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են JTI-Journalism Trust Initiative-ի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով: