Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ջորջն ու Ժա՞կն են մեր սահմանները պահելու…

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

TatevՇուշան Օհանյան
Այս հոդվածի գաղափարը մտահղացա 7-8 ամիս առաջ, երբ եղա Տաթևում ու Սվարանցում, բայց, չգիտես ինչու, հիմա եմ միայն գրում սրա մասին:

Այն ժամանակ այս գյուղերի բնակիչների հետ խոսում էինք Սվարանցի երկաթի հանքի հնարավոր շահագործման մասին: Խոսում էինք, քննարկում, «լավ» ու վատ կողմերն առանձնացնում…

Հոգսաշատ, օգնության` չերևացող «ձեռքին» սպասող գյուղացիներն ամեն կերպ փորձում էին ինձ համոզել, որ իրենց փրկությունը հանքն է, որ իրենք ոչ տուրիզմի զարգացմանն են հավատում, ոչ էլ ճոպանուղու վրա են հույս դնում. «Ճոպանուղուց մեզ օգուտ չկա. սրանից օգտվում են էլի հարուստները, իսկ օրվա հացը մի կերպ վաստակող մարդուն ճոպանուղին ի՞նչ օգուտ պիտի տա»,-ասում էր գյուղի թոշակառուներից մեկը:Այնքա~ն հիասթափված էին մարդիկ, այնքա~ն անհույս, այնքա~ն անհավատ: Այս ամիսների ընթացքում իմ մեջ խմորվում էր այս ամենը, փորձում էի իմ գնահատականները տալ, «մեղավորներ» ու «անմեղներ» էի փնտրում, բայց…
Բայց մի բան հստակ տեսա, զգացի…փշաքաղվեցի. դատարկվում են մեր գյուղերը, ծերանում են, անպաշտպան են դառնում:

Էդ քեզ ճոպանուղի, էդ քեզ ճոճվող կամուրջ, էդ քեզ տուրիստ, էդ քեզ մի կամ, լավագույն դեպքում, մի քանի հոգու գրպան գնացող գումարներ, էդ քեզ ճոպանուղու կամ կամուրջի բարձությունից հիացած, ապշած դեմքեր…բա հետո՞:
Զբոսաշրջությունը` մշակութային, արկածային, էկոլոգիական, զարգանում է, հյուրանոցները` անձրևից հետո գլուխ բարձրացնող սնկերի նման բազմանում են, տուրիստների քիմքը շոյելու համար ոչինչ չի խնայվում:

Իսկ տանջված, տառապած, «ոչ տուրիստ» գյուղացու, դատարկվող, սահմանամերձ գյուղերի մասին ո՞վ պիտի մտածի:

Չեմ ուզում հավատալ, որ Ջորջը, Ժակը, Մաշան կամ Անտուանը մեզ համար ավելի թանկ են, քան Ավետիքը, Հայկազը, Արշալույսն ու Վաղարշակը:

Չեմ ուզում հավատալ, որ ՄԱՐԴԸ մեր երկրում արժեք չունի, որ նյութականը գերադասվում է հոգևորից, որ փողն ավելին է, քան մարդն ու նրա կյանքը:

Դատարկվում են գյուղերը, անպաշտպան են դառնում սահմանները, սարսափեցնում են արտագաղթը ֆիքսող թվերը, իսկ մե՞նք…Մենք որպես գերակա ուղղություն ենք ընտրում տուրիզմի զարգացումը: Ի վերջո` ո՞ւմ է պետք այս ամենը, երբ գյուղական համայնքների դպրոցներում օր-օրի, «գերձայանային» արագությամբ պակասում է աշակերտների թիվը, որոնք վաղվա մայրերն են, զինվորներն են, մեր երկրի պաշտպաններն են…

Երբ տնեցիները հաճախ մտաբերում են մեր շենքի երբեմնի աշխուժության մասին, ես, որպես գորիսեցի, որպես սյունեցի, որպես հայ, ցավում եմ: Ցավում եմ, որովհետև հարևաններս հերթով գնում-պակասում են: Գնում են, որովհետև աշխատանք չունեն, որովհետև տանջանքն ու վաստակը համակշիռ չեն, որովհետև մարդն անարժեք է, որովհետև…

Իսկ գյուղերում վիճակը, մեղմ ասած, ավելի տխուր է: Դատարկվում են գյուղեր, որոնք սահմանամերձ են, որոնք պետական անվտանգության տեսակետից ռազմավարական նշանակություն ունեն, իսկ մե՞նք …Մենք կողքից, երբեմն` ներսից, հետևում ենք այս ամենին` բնավ չհասկանալով, որ սա ընդամենը ընթացք չէ, սա ողբերգություն է, ու այս ողբերգության ֆոնին տուրիզմի զարգացումը սարկազմի է նման…

Աստված չանի, որ ունենանք սահամնները անվտանգ պահելու խնդրի սրացում, բայց չեմ կարծում, որ այդ պարագայում սահմանները ճոպանուղուց, ճոճվող կամրջից կամ հյուրանոցների «բալկոններից» են պաշտպանվելու, չեմ կարծում, որ դատարկվող գյուղերն եմ մեր վաղվա խաղաղ օրվա գրավականները, չեմ կարծում, որ Ջորջն ու Ժակն են մեր սահմանները պահելու…

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.