Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գրադարանավարի տոնի խորհուրդը գրքի արժևորումն է

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

Մարիամ Մաթևոսյան
2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց գրադարանավարի օր: Արդեն 8-րդ տարին է, ինչ այդ օրը, hանրապետության բոլոր գրադարանների դռները մինչ ուշ երեկո բաց են լինում ընթերցասեր հասարակության առաջ: Տոնի խուրհուրդը՝ գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում:

Գրադարանագիտությունը գիտական առարկա է, այն գրադարանների պատմության և գրադարանային գործի մասին գիտություն է: Այն ունի տեսական տարողունակ բովանդակություն, հասկացությունների ընդարձակ ապարատ և այլ գծեր: Գրադարանագիտությունը սերտորեն կապված է մատենագիտության, գրքագիտության, փաստաթղթագիտության, սոցիոլոգիայի, մանկավարժության, մշակութաբանության, հոգեբանության, ինֆորմատիկայի, ինչպես նաև` թանգարանային և արխիվային գործի հետ:Գորիս քաղաքի վաստակավոր գրադարանավարներից մեկի՝ Զոյա Գալստյանի հետ էլ կայացավ մեր հանդիպումը: Խոսեցինք գրադարանավարի աշխատանքի կարևորությունից, գրադարանի խնդիրներից: Տիկին Զոյան Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժնի վարիչն է. “1971թ-ից աշխատում եմ այս ասպարեզում: Սիրում եմ իմ աշխատանքը, 41տարի է արդեն ինչ “գրքերի աշխարհում եմ”ու չեմ պատկերացնում ինձ այլ ոլորտում”:

“Թե ինչքանո՞վ է կարևորվում գրադարանավարի մասնագիտությունը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում” հարցին, նա պատասխանեց. “Ընթերցողի կողմից կարևորվում է, իսկ պետության կողմից ուշադրության պակաս ունենք, չնայած որ վերջին ժամանակներում սկսել ենք աջակցություն ստանալ ՀՀ Մշակույթի նախարարությունից”:

Իր ողջ աշխատանքային կենսագրությունը գրադարանավարը բաժանում է 3 փուլերի՝ վերելքներով և վայրէջքներով հանդերձ. “Մինչև 987թ ունեցել ենք մեծ թվով ընթերցասերներ, բնակչության մոտ 30% հաճախակի օգտվում էր քաղաքային գրադարանից, 90-ական թվականներից սկսած անկում նկատվեց: Դրա հիմնական պատճառը Արցախյան պատերազմն էր, որի հետևանքով էլ խախտվել էր մարդկանց բնականոն ապրելակերպը: Վերջին 6-7 տարիներին հասարակության ուշադրությունը նորից ուղղվեց դեպի գիրքը”:

Նա մեծ ուրախությամբ նշեց, որ ամիսը մեկ անգամ Գորիսի քաղաքային գրադարանը հայտարարում է բաց դռների օր, որի ընթացքում ցուցադրվում են տարբեր ժանրերի գրքեր. “Առաջիկայում նախատեսվում է գրքերի ցուցադրութուն՝ նվիրված Սյունյաց աշխարհին”:

Գրադարանի ցավոտ խնդիրը վերջին ժամանակներում մնում է գրքերի պակասը. “Շուրջ 20 տարի է գրադարանը նոր գիրք չի ստանում: Եղած գրքերով որոշ չափով ենք կարողանում բավարարել ընթերցողների պահանջները: Բայց եթե կարողանանք գրքային ֆոնդը թարմացնել, ապա շատ ավելի ընթերցողներ կունենանք: Գրադարանից օգտվողների մեծ մասը ուսանողներն են: Նրանք ավելի շատ վերահրատարակված գրքերի պահանջ ունեն, հատկապես` գրախոսականների: Կրթական ծրագրերը փոխվել են, մոտեցումներն են անգամ նորացվել: Իսկ մենք անհրաժեշտ գրականություն չունենք”,-ցավով նշում է տիկին Զոյան:

Քաղաքային գրադարանի առաջնային խնդիրներից է նաև ջեռուցումը: Գրապահոցները չեն ջեռուցվում: Գրքերի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չի ապահովում: Խունացած պատերի ներսում գրքերն ավելի ու ավելի են քայքայվում. “Երկար կյանք ունեցող, հազար ձեռքից ձեռք ընկած գրքերն էլ անհրաժեշտ պահպանման կարիք ունեն: Մեր մեծերից փոխանցված հարուստ ժառանգությունը փրկել է պետք”:

Հ.Գ. 2012-2013թթ. Երևանը համարվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Գուցե փորձենք գոնե այս մեկ տարվա ընթացքում վերակենդանացնել, նոր շունչ հաղորդել պատմության էջերում “կիսաքնած” մեր ազգային ժառանգությանը:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.