Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի քաղաքային պատկերասրահ. ասելիքի ու վարպետության կենդանի աուրա

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

 

Մարիամ Մաթևոսյան
Արդեն 10 տարի գործող Գորիսի քաղաքային պատկերասրահը հանրությանը պարբերաբար ներկայանում է ամենատարբեր ցուցահանդեսներով ու մշտապես ցուցադրվող բարձրաժեք գործերով:

Գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյան 2003 թվականից ՀՀ Նկարիչների միության անդամ է, 2004թ.-ից` ՀՀ Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, 2006թ.-ից` Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն: Բացի Հայաստանից և Արցախից, ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Կանադայում և Ռուսաստանի Դաշնությունում:  
Պատկերասրահում աշխատում են 1 գիտաշխատող, 2 հսկիչ: Այն ունի երկու սրահ՝ շարժողական ու անշարժ նկար
ներով: Հսկիչ տիկին Հասմիկը խոսքով՝ այցելուների պակաս չեն ունենում. ” Գալիս են աշխարհի բոլոր ծեգերից Առավել մեծ թիվ են կազմում օտարերկրացիները: Պատկերասրահ այցելում են ամենատարբեր տարիքի մարդիկ:
Շրջելով պատկերասրահում՝ զրուցեցինք նկարների մասին. “ Հիմնական նկարները բերված են 

Ազգային պատկերասրահից, որոնք , հիրավի, մեծ արժեք են ներկայացնում,-ասում է հսկիչ Հասմիկ Համբարձումյանը: -Մ
ի մասն էլ պատկերասրահին նվիրել են տարբեր նկարիչներ`տարբեր առիթներով”: 

Տիկին Ժասմենան, ո
վ աշխատում է պատկերասրահի բացման օրվանից, մեծ սիրով խոսեց այցելուների մասին. ”Օրերս պատկերասրահ են այցելել Ֆրանսիայի, Հնդկաստանի դեսպանները: Մեր այցելուների թվում են նաև ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանը, Վլադիմիր Գրիգորյանը, ամերիկահայ նկարչուհի Ադրինեն, Չեխոսլովակիայից` ծնունդով ղարաբաղցի՝ նկարիչ Աշոտ Առաքելյանը, և բազում այլ հայտնի մարդիկ”: 

Պա
տկերասրահում անհատական ցուցահանդեսներով են հանդես եկել գեղանկարիչներ Սլավիկ Ղազարյանը (Սիսիան, ապրիլի 12, 2012թ.), Հրանտ Թադևոսյանը (Երևան, մայիսի 7, 2011թ.), Հրաչյա Սաֆարյանը (Երևան, հուլիսի 11, 2011թ.) և այլք: Իսկ մշտական այցելուների մասին խոսելիս, պատկերասրահի աշխատակիցները մեծ սիրով նշեցին քաղաքապետ
Նելսոն Ոսկանյանի անունը, ով մշտապես ներկա է լինում բոլոր միջոցառումներին, հանդես գալիս բացման խոսքով: 

Պատկերասրահի բարեկամ-այցելուներ են նաև Գորիսի գլխավոր ճարտարապետ Սևադա Զաքարյանը, Համլետ Հարությունյանը, Երվանդ Հակոբջանյանը և այլք:
Ներկաները յուրաքանչյուր միջոցառումից հետո կիսվում են տպավորությունների գրքույկում, իսկ անմոռանալի պահերը՝ լուսանկարների տեսքով, հայտնվում են միջոցառումների ալբոմում:

Պատկերասրահում թևածում էր ասելիքի ու վարպետության մի կենդանի աուրա…

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
    Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

    Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

    Սեպտեմբեր 27, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.