Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսում գազի 7700 բաժանորդներից մոտ 5000-ը մասնակի փոխհատուցում կստանա փետրվար ամսվա ընթացքում սպառած գազի վարձավճարների համար

by mediapoint
Ապրիլ 14, 2020
0

Սուսաննա Շահնազարյան

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման   տասնմեկերորդ միջոցառման նպատակն է աջակցել վիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Այս ծրագրով կառավարությունը կփոխհատուցի բոլոր այն ընտանիքների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարների մի մասը, որոնց փետրվար ամսվա վարձավճարները չեն գերազանցել գազի սպառումը` 10 000 և էլեկտրաէներգիայինը` 5 000 ՀՀ դրամը:

Գորիսի տարածաշրջանում՝ ներառյալ Տեղ, Տաթև համայնքներ, այս աջակցությունից կօգտվի   գազի բաժանորդների  գրեթե կեսը։ Փետրվար ամսին 7700 բաժանորդից մինչև 10 000 դրամի գազ (կամ 72 խոր/մ) սպառել է 3500 բաժանորդ։

Էլեկտրաէներգիայի բնակիչ բաժանորդների՝ էներգիայի սպառման պատկերը, օրինակ Գորիս քաղաքի մեկ թաղամասի կտրվածքով, այսպիսին է՝  600 բաժանորդից այս աջակցությունից կօգտվի 160-ը, ովքեր փետրվարին սպառել են 110կվտ էներգիայից ոչ ավելի էլեներգիա ( 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներ)։

Գյուղական բնակավայրերում, ըստ էներգամատակարարների, մինչև 5 հազար դրամ էլեկտրաէներգիա սպառողների թիվն ավելի մեծ է, քան՝ քաղաքում։

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ, սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի 30 տոկոսի չափով փոխհատուցում կտրվի նաև բնական գազի սպառման գծով՝ 10-30 և էլեկտրաէներգիայի գծով՝ 5-10հազար դրամ ծախսած բաժանորդներին։ Այս աջակցությունից, Գորիսում կօգտվի 1400 ընտանիք։

 

mediapoint
mediapoint
Share97TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.