Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Այս անգամ շփման լեզուն երաժշտությունն էր…

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

Մարիամ Մաթևոսյան
Օգոստոսի 21-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը իր դռները բացեց ֆրանսիացի և հայ երիտասարդ երաժիշտների առջև: Համատեղ համերգը նվիրված էր Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության 20-ամյակին: Համերգը բացեց “LE CIEM” նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեն: Հնչեց երկու երկրների օրհներգերը, որից հետո բեմ բարձրացավ Վիեննի հայ մշակույթի տան տնօրեն Պատրիկ Չոբոյանը, ով համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ “Ադաջո” երաժշտական մշակութային ՀԿ-ի հետ, որն էլ հենց ստեղծվել է Վիենի մշակույթի տան աջակցությամբ. “Գորիսի հետ մեր բարեկամությունը արդեն 20 տարվա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում մեր երազանքները մասամբ իրականացան՝ շնորհիվ Վիենի հայ մշակույթի տան: Առանց երիտասարդության ապագա չկա, առանց մշակույթ՝ գիտություն: Այսօր մեզ միացնում է երաժշտությունն ու մշակույթը: Հատուկ շնորհակալություն քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, որի շնորհիվ մեր համագործակցությունն ու բարեկամությունը նոր թափ ստացավ” :
Պ. Չոբոյանի ելույթից հետո բեմ բարձրացավ “LE CIEM” նվագախումբը, որին շատ արագ հաջողվեց գրավել հանդիսատեսին՝ շնորհիվ որակյալ ու զգացմունքային կատարումների: Տիրող լռությունը երբեմն հաճելիորեն խախտում էին բարձր ծափահարությունները:

“Երաժշտությունը, որպես շփման ու հաղորդակցման միջոց այդքան էլ դյուրին չէ: Բայց այսօրվա միջոցառումը ապացուցեց հակառակը. երաժշտությունը երբեմն կարող է ծառայել որպես համաշխարհային լեզու”,-ուրախությամբ փաստեց Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեն և միասնություն խորհրդանշող փոքրիկ հուշանվեր նվիրեց “Նարեկացի” համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանին:“LE CIEM” նվագախումբը ավարտելով համերգի իր մասը, բեմը տրամադրեց “Նարեկացի” ժողովրդական նվագարանների համույթի երաժիշտներին:
Համույթը կազմավորվել է դեռևս 2005 թվականին՝ “Նարեկացի” արվեստի միությունում կազմակերպված թառի ու քամանչայի անվճար դասընթացների հենքի վրա: Նրանք հյուրախաղերով հանդես են եկել Արցախի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի բեմերում: Դահլիճում հնչեցին աշուղական, ժողովրդական, ազգագրական կատարումններ:

Վերջում “LE CIEM” նվագախմբի երաժիշտների շուրթերով հնչեց “Էրեբունի-Երևան” երգը, որի նվագակցությունն ապահովեց “Նարեկացի” համույթը:

Ելույթից հետո ողջյունի խոսքով հանդես եկավ “Նարեկացի” արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանը . “ Ողջույն Գորիս, այսօր ձեր համար հանդես եկան տարբեր երկրների շնորհալի երիտասարդներ, որոնք իրենց երաժշտությամբ հույս ու լույս են տալիս մեր 20 տարվա համագործակցությանը”:
Նա շնորհակալություն հայտնեց “LE CIEM” նվագախմբի կատարողներին՝ “Էրեբունի-Երևան” երգի հրաշալի կատարման համար. ”Մեզ համար անչափ հաճելի էր լսել ձեր հայերեն կատարումը: Թող Աստված օրհնի ձեզ: Համագործակցությունն այս կա ու պիտի շարունակվի ձեր շնորհիվ”:

Վերջում Պատրիկ Չակոյանն ու Նարեկ Հարությունյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցին այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել միջոցառման կայացման հարցում:
Հատուկ շնորհակալություն հայտնեցին “Ադաջո” երաժշտական մշակութային ՀԿ-ի տնօրեն Կարինե Գրիգորյանին: ”Ադաջոն” Ֆրանսիայի Վիենն քաղաքի Հայ Մշակույթի տան հովանավորությամբ արդեն 8 տարի է, ինչ համերգներ է կազմակերպում Գորիսում և հարևան քաղաքներում:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.