Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի նախակրթարաններում երեխաների հաճախելիությունը 2 տոկոսից ցածր է

by mediapoint
Մայիս 20, 2020
0

Պարետատան որոշման համաձայն, նախատեսվում էր  մայիսի 18-ից  վերսկսել նախակրթարանների աշխատանքները: Վերջիններս, ըստ պարետ Տիգրան Ավինյանի, բացվել են նրա համար, որպեսզի աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային ուղարկել նախակրթարան, սակայն այդ հաստատություններում ևս պետք է պահպանվեն բոլոր կանոնները, որոնք հաստատվել,  հրապարակվել են և սահմանում են, թե  ինչպես պետք է նախակրթարաններում իրականացվի աշխատանքը:

Գորիս համայնքի ենթակայությամբ գործող  11 նախակրթարաններում մինչև երեխաների հաճախումների վերսկսելը, կատարվել են ախտահանման աշխատանքներ, ապահովվել համավարակի ընթացքում անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով։

Ինչպես տեղեկացնում է Գորիսի համայնքապետրանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի երիտասարդության հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, մինչև համավարակը, համայնքի նախակրթարաններում հաճախող երեխաների թիվը կազմում էր 1114, որոնցից, ըստ աշխատող  ծնողների հետ անցկացված հարցումների, նախատեսվում էր, որ հաճախելիությունը կկազմի 40, սակայն մայիսի 20-ին  քաղաքի չորս նախակրթարան հաճախել է ընդամենը 20 երեխա։ Ըստ տիկին Հովակիմյանի,  նախակրթարաններից մեկում ընդամենը մեկ երեխա է եղել, սակայն ամբողջ աշխատակազմն աշխատել է։

Բաժնի պետի խոսքով համավարակի օրերին հեռահար, բայց բնականոն աշխատել է նաև մշակույթի տունը՝ հոբելյանական օրերին կազմակերպելով օնլայն միջոցառումներ։ Թանգարանները ևս իրենց ցուցանմուշների ցուցադրության համար օգտագործել են օնլայն ռեսուրսները։ Առաջիկայում շարունակելու են փակ մնալ երաժշտական դպրոցը և մարզական հիմնարկները, ընդ որում, ինչպես նախորդ, այնպես էլ հաջորդ ամիսներին չեն գանձվելու ուսման վճարները։

Արմինե Հովակիմյանն անհեթեթ համարեց այն լուրերը, թե իբր առաջիկայում նախակրթարանների իրավական կարգավիճակը փոխվելու է և դրանք դառնալու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության․«Այժմ քննարկումներ են ընթանում անգամ դպրոցների կարգավիճակը փոխելու և համայնքապատկան դարձնելու մասին և այս պարագայում որևէ ակնարկ չկա նախակրթարանների կարգավիճակի հնարավոր փոփոխության մասին»,  https://mediapoint.am/-ին ասաց նա։

Սեփ․լրատվություն

mediapoint
mediapoint
Share148TweetShare
  • Recent News

    Arush Arushanyan

    Գորիսի համայնքի ավագանու ընտրություններին կմասնակցի երկու դաշինք

    Սեպտեմբեր 22, 2026
    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Առողջության համընդհանուր ապահովագրություն/ԱՀԱ/. ինչպես ընտրել բժշկի, կողմնորոշվել հերթերում ու չսպառել այցերի սահմանաչափը

    Սեպտեմբեր 17, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.