Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հնարավորություններ Հայտարարություններ

Հետազոտական աշխատանքի հայտերի ընդունման հրավեր

by mediapoint
Օգոստոս 4, 2021
0

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) հայտարարում է հետազոտական աշխատանքի հայտերի ընդունման մրցույթ։

ԼՀԱ-ն իր գործընկերների՝ Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոնի հետ միասին իրականացնում է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիրը (այսուհետև՝ «ՊրոՓաբլիկ» ծրագիր), որը միտված է զարգացնել և հզորացնել Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ռազմավարական հայեցակարգերը։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանը ու տեղական իշխանությունների զարգացման ռազմավարական ծրագրերում դրանց լուծմանն ուղղված գործողությունների մշակմանը:

Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։

Հետազոտության շրջանակը․

«ՊրոՓաբլիկ» ծրագրի շրջանակներում հետազոտողները պետք է բացահայտեն Սյունիքի մարզում բնակչության կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, կարիքները, ակնկալիքներն ու հնարավորությունները՝ դիտարկելով գյուղատնտեսական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտները, ինչպես նաև բնակչության ապահով և անվտանգ կենսակերպի հարցերը։

Նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է ․

  • Ուսումնասիրել մարդու անվտանգ և ապահով միջավայրում ապրելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման (նկարագրություն, առավելություններ, ռիսկեր և այլն) միջազգային փորձը և դրանց առանձնահատկությունները։
  • Պարզել Սյունիքի 8 խոշորացված համայնքներում առկա տնտեսական, առողջապահական, բնապահպանական, համայնքային և այլ խնդիրներն ու բնակչության կարիքներն ու ակնկալիքները նշված ոլորտներում։
  • Առաջարկել ՏԻՄ-երի համայնքների զարգացման պլանավորման մեխանիզմներ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա։

Ակնկալվող արդյունքներ․

Հետազոտության քանակա-որակական մեթոդաբանության ներկայացում և հաստատում,

  • Հետազոտության արդյունքների հիման վրա պատրաստված վերլուծական զեկույցի նախնական տարբերակի ներկայացում,
  • Ծրագրում ներգրավված կողմերի դիտարկումների հիման վրա ներկայացված առաջարկությունների ներառում զեկույցի վերջնական տարբերակում,
  • Վերլուծական զեկույցի վերջնական տարբերակի ներկայացում։

Պահանջվող որակավորումներ․

  • Սոցիալ-տնտեսական զարգացմանը և մարդու իրավունքներին վերաբերող հետազոտական աշխատանքի փորձ,
  • Հետազոտություններ նախագծելու և իրականացնելու, հետազոտության արդյունքում հավաքագրված տվյալները մշակելու և վերլուծելու հմտություններ։

Դիմելու ընթացակարգ և վերջնաժամկետ․

Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական խմբեր, որոնք ներգրավված կլինեն ծրագրում՝ ցուցաբերելով մասնակցություն ոչ միայն հետազոտության նախնական փուլում, այլ նաև ծրագրի շրջանակներում կազմակերպվող քննարկումներին և իրականացվող միջոցառումներին։

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել հետևյալ փաստաթղթերը propublicproject@gmail.com էլ․հասցեին՝

  • Աշխատանքային պորտֆոլիո (ինքնակենսագրական և կատարված աշխատանք(ներ)ի հղումները,
  • Հետազոտության հակիրճ նկարագրություն, աշխատանքային պլան՝ ըստ ժամանակացույցի և առաջարկվող մեթոդաբանության,
  • Հետազոտության նախնական բյուջեի առաջարկ, որը կներառի նաև Սյունիք այցելելու տրանսպորտային և կեցության ծախսերը։

 

Հետազոտության ընդհանուր բյուջեն չպետք է գերազանցի 4,200,000 ՀՀ դրամը։

Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 27, 2021թ․։

Աշխատանքների նախընտրելի մեկնարկը՝ սեպտեմբերի 15, 2021թ․։

Ավարտը՝ մայիսի 01, 2022թ.։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել +37496204567 հեռախոսահամարին։

***

Սույն ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությանն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.