Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Բացօթյա առևտուրն ընդդեմ առողջության

by Հեղինե Մինասյան
Օգոստոս 15, 2021
0

Առողջապահության նախարարությունն օրեր առաջ հայտարարություն  է տարածել այն մասին, որ Հայաստանում շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր: Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին հորդորում է, որ պետք չէ հավաքել կամ գնել և սննդում օգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ, որն աճում է ավտոճանապարհներին:

Գորիսի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչ Թեհմինե Դանիելյանի խոսքով, Գորիսում սնկից և առհասարակ, սննդից թունավորումների դեպքեր չեն գրանցվել, բայց դա չի ենթադրում, որ չպետք է զերծ մնալ կասկածելի ծագում ունեցող, ինչպես նաև առանց սառնարանային պահպանության վաճառվող սննդամթերքի օգտագործումից։

Իսկ ինչ՞ն է պատճառը, որ մարդիկ նախընտրում են բացօթյա առևտրով զբաղվել, որն էլ հանգեցնում է մի շարք թունավորումների:

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը, շատ քաղաքացիներ դեռևս շարունակում են բացօթյա առևտուր կազմակերպել մայթերին, չնախատեսված այլ վայրերում, պատճառաբանելով, որ չունեն համապատասխան շուկա իրենց մթերքները իրացնելու համար, և նախընտրում են իրենց տան բակում վաճառել կամ քաղաքի տարբեր փողոցներում:

Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի խոսքով միակ տարբերակն այն է, որ փողոցային առևտուրն արգելելուց առաջ մարդկանց այլընտրանք առաջարկվի, այսինքը ,պետք է հնարավորություն տրվի գյուղմթերք վաճառելու համար։ Այլ հարց է, որ գնորդները նախընտրում են փողոցից գնել, քանի որ այստեղ վաճառվող գյուղմթերքն ավելի մատչելի գնով է վաճառվում։

Չնայած Գորիս քաղաքի կենտրոնում այժմ մասնավոր բացօթյա շուկա է գործում, սակայն աշխույժ առևտուր, այնտեղ, երբևէ չի նկատվում։ Պատճառններից մեկը վարձակալությունն է, պակաս դեր չունի նաև վերավաճառողների գործոնը. որոշ դեպքերում, վերջիններս անգամ արգելում են արտադրողներին՝ ավելի ցածր գնով գյուղմթերք վաճառել։

«Բացօթյա ապօրինի առևտուրը լիարժեքորեն արգելելու համար անհրաժեշտ է մոտ տասը աշխատող, որի տարեկան ծախսը կազմում է մոտ 20 միլիոն դրամ, որով կարող ենք  համայնքային մեկ այլ ուրիշ խնդիրներ լուծել»,- ասում է Նարեկ Մնացականյանը։

Մարդկանց մի մասի համար փողոցում առևտուրը լուծում է օրվա հացի խնդիր, ոմանց համար հարկային դաշտից խուսափելու հնարավորություն:

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.