Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

by Մանե Կարապետյան
Սեպտեմբեր 29, 2026
0

«Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունները լիարժեք իրացնելու» գաղափարի շուրջ կազմակերպված միջոցառումը համախմբել է կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչների, ՏՄԱԿ-ների և դպրոցների տնօրենների, մանկավարժների ու ոլորտի մասնագետների։

Աշխատաժողովի ընթացքում ամփոփվել է կենտրոնի տասնամյա գործունեությունը, ներկայացվել են ձեռքբերումներն ու կրթական հաստատությունների հետ համագործակցության փորձը։ Մասնակիցները քննարկել են նաև ներառական կրթության կազմակերպման խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։

Բացման խոսքում ընդգծվել է, որ կենտրոնի անցած ճանապարհը միայն կառույցի ձևավորման պատմություն չէ․ այն նաև երեխաների կրթական իրավունքների իրացմանը, նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքի պատմություն է։

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը շնորհավորել է կենտրոնի աշխատակիցներին և բարձր գնահատել նրանց աշխատանքը։

«10 տարի՝ հոգատարության, աջակցության և միասնական աշխատանքի ուղի։ Կենտրոնի ստեղծումն ու կայացումը հեշտ ճանապարհ չի եղել, սակայն ձեր նվիրվածության, համառ աշխատանքի և միասնական ջանքերի շնորհիվ կենտրոնը դարձել է դպրոցների և կրթական համայնքի կարևոր ու վստահելի գործընկեր»,– նշել է նա։

Աշխատաժողովի առանցքային հատվածներից էր «Կրթության կազմակերպման արդի մարտահրավերներն ուսումնական հաստատություններում ներառականության համատեքստում» խորագրով պանելային քննարկումը։ Դրան մասնակցել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, Երևանի թիվ 3 ՏՄԱԿ-ի տնօրեն Գոռ Մսրիկյանը Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Մարիաննա Աբգարյանը և Խոտի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալիսա Մինասյանը։

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ուսումնական նյութերի հարմարեցմանը, սովորողների ներգրավվածությանը, մանկավարժների մասնագիտական կարողություններին և դասարանների մեծ թվակազմին։

Ալիսա Մինասյանը ներկայացրել է 3-րդ և 4-րդ աստիճանի կրթական դժվարություններ ունեցող սովորողների ուսուցման ընթացքում առաջացող գործնական խնդիրները։ Նրա խոսքով՝ անհատական ուսուցման պլանների առկայության պայմաններում էլ ուսուցիչները դժվարություններ են ունենում նյութերը պարզեցնելու, հարմարեցնելու և սովորողների լիարժեք մասնակցությունն ապահովելու հարցում։

Գոռ Մսրիկյանը նշել է, որ ոլորտում տարեցտարի դրական տեղաշարժ է նկատվում, սակայն մանկավարժների ներառող դասավանդման կարողությունների զարգացումը շարունակում է արդիական մնալ։ Նա որպես հնարավոր լուծում առանձնացրել է «Ռեսուրս-դասարան» ծրագիրը։ Անդրադառնալով դասարանների թվակազմին՝ Մսրիկյանը նկատել է, որ մինչև 35 սովորող ունեցող դասարաններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2–4 երեխաների արդյունավետ ներառումն ավելի բարդ է։

Գորիսի ՏՄԱԿ-ի տնօրեն Հերմինե Շալունցը ներկայացրել է կենտրոնի տասնամյա գործունեությունը, մասնագիտական թիմի զարգացումն ու կրթական հաստատությունների հետ ձևավորված համագործակցությունը։ Աշխատաժողովում զեկույցներով հանդես են եկել նաև ՏՄԱԿ-ների և դպրոցների տնօրեններ, ՀՄԿ-ի ներկայացուցիչներ ու ոլորտի այլ մասնագետներ։

Հոբելյանական հանդիպումն ամփոփեց կատարված աշխատանքը, փոխանակելու փորձը և քննարկելու առաջիկա անելիքները՝ յուրաքանչյուր երեխայի կրթության ու զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։

 

 

1 of 10
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

Մանե Կարապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Հոկտեմբեր 5, 2026
    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.