Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

«Անվտանգ ու զարգացող համայնք, միասնական ու հայրենատեր Գորիս»․ ասվում է ՀԱԿ-ի ծրագրում

by mediapoint
Սեպտեմբեր 27, 2021
0

Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է հոկտեմբերի 17-ին Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որի շրջանակներում կայացավ «Գորիս համայնքի ավագանու ընտրությանը մասնակցող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը։

Ծրագրի նպատակի, համայնքի զարգացման ուղղությունների, հնարավորությունների, մասնավորապես, տնտեսության, մշակույթի, բնապահպանության, սոցիալական կառավարման նոր որակի, հանրային վերահսկողության, թափանցիկության ապահովման, շահերի բախման ռիսկերի կանխարգելման, համայնքի սեփական եկամուտների բազմազանության, հաղորդակցության որակի բարելավման,  բնակավայրերի համաչափ զարգացման, ապակենտրոնացման գործում իրականացվող քաղաքականության վերանայման անհրաժեշտության և այլ հարցերի մասին ծրագրում ընդգրկված դրույթները մանրամասնեց Գորիս համայնքի ավագանու ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակը գլխավորող Կարեն Լազարյանը։ Նրա ներկայացմամբ ծրագիրը մշակվել է «Գորիս համայնքի ընտրություններին մասնակցող ՀԱԿ ավագանու թիմի կողմից՝ հիմք ընդունելով Հայ ազգային կոնգրեսի՝ համայնքների զարգացման ծրագրի հիմնադրույթները»։

Ծրագրի նպատակն է «Գորիսը դարձնել կենսախինդ, գործունյա, արագորեն զարգացող և հպարտ քաղաք, որում ամեն ոք ունի աշխատելու, ստեղծագործելու, երջանիկ ապրելու հնարավորություն»։

«Մենք հայտնի ենք գորիսյան ուրույն մշակութային մթնոլորտի համբավով, որտեղ մարդիկ հոգատար են և ամուր են համայնքային կապերը։ Մեր խնդիրն է պահպանել այս ուժը, ամրությունը»-ասվում է ծրագրում:

Ըստ կուսակցության նախընտրական ծրագրի, ՀԱԿ-ը քաջատեղյակ է երկրի, համայնքի առջև ծառացած խնդիրներին, և ծրագրով մշակվել է այդ խնդիրները լուծելուն ուղղված քաղաքականություն, որով կուսակցությունը համայնքում արմատական փոփոխությունների հայտ է ներկայացնում։

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան Հայ Ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ խորհրդի անդամ Արամ Մանուկյանը, նախընտրական ցուցակով առաջադրված թեկնածու Նարե Հովհաննիսյանը։

Հանդիպումը վարում էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.