Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսում մշակութային կյանքը վերականգնման ջանքեր է գործադրում

by Հեղինե Մինասյան
Հոկտեմբեր 29, 2021
0

Համաճարակի սահմանափակումների մեղմացումից և պատերազմի հրադադարից հետո  Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շրջում էր Գորիս, Տեղ, Տաթև համայնքների տարբեր բնակավայրերում, փորձում հանդիսատեսներին ինչ որ ձևով կտրել առօրյա խնդիրներից։ Մինչ այդ  արդեն չեղարկվել  էին հյուրախաղերը՝ Արցախի և Սյունիքի համայնքներում, ինչպես նաև մասնակցությունը՝ «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին։

Գորիսի դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյան

Նախորդ տարիների համեմատ, պատերազմից հետո վարձակալման հինգ համերգային ծրագիր և ներկայացում է ունեցել դրամատիկական թատրոնը, որից ստացած եկամուտով կարողանում էին բեմական հագուստներ գնել կամ էլ տարբեր խնդիրներ լուծել։  Այդ միջոցներով նախատեսում են տիկնիկային բեմադրություն ներկայացնել երեխաների համար, ինչպես նաև վարպետաց դասեր անցկացնել Գորիսում, որպեսզի որևէ ձևով նպաստեն  մարդկանց կյանքի աշխուժացմանը։

Գորիսի դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի խոսքով տարիներ առաջ թատրոնը գործում էր ավելի շատ սիրողական մակարդակով, բայց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի բացվելուց հետո ուսանողները կարողանում էին ավարտելուց հետո աշխատել թատրոնում։

 

 

Հիշեցնենք, որ ֆինանսական հնարավորությունների բավարար չլինելու պատճառով վերջերս ինսիտուտը փակվեց, որն էլ մի որոշ ժամանակ հետո հանգեցնելու է դերասանների, մասնագետների պակասի․ չհաշված, որ պատերազմից հետո աշխատակիցներից երեքը ընտանիքներով փոխել են բնակության վայրը։

«Բայց դե մենք չենք հուսահատվում, փորձում ենք առաջվա համեմատ յոթ անգամ ավելի աշխատենք և նոր մեթոդներով մարդկանց ներգրավենք, օրինակ ներկայացումներից շատերի մուտքը անվճար է»,- ասում է Շանթ Հովհանիսյանը։

Քաղաքային պատկերասրահի ցուցադրությունները և այցելությունները համեմատաբար ևս նվազել են։  Այժմ հիմնականում ցուցադրվում են տեղացի նկարիչների աշխատանքները։ Ցուցադրություններ կազմակերպվում են հիմնականում տեղի նկարիչների նկարներից։ «Արցախից ունենք նկարիչ, որ հաճախ էր Գորիսում ցուցադրություններ կազմակերպում, իսկ հիմա էլ չի գալիս, որովհետև պատերազմի ժամանակ չէր հասցրել իր կտավները դուրս բերել»,- ասում են պատկերասրահի աշխատակիցները։ Որքան  էլ խոչընդոտներ լինեն, այն մարդը ով սեր ունի մշակույթի նկատմամբ, հասկանում է, թե ինչ է արվեսը միշտ այցելում է և ՛ պատկերասրահ, և ՛ թանգարան, անհամբեր սպասելով, թե ինչ նոր աշխատանքներ կան, հավելում է աշխատակցուհին։

Պատերազմի ընթացքում Արցախից տեղահանված երեխաների համար պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը հինգ ամիս նկարչության դասընթացներ էր անցկացնում զուգահեռ պատմելով նկարիչների կենսագրությունը և գործունեությունը։

Ակսել Բակունցի թուն- թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյան

Իր մտահոգությունն է հայտնում նաև Ակսել Բակունցի թուն- թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը ասելով, որ զբոսաշրջիկների հոսքը քիչ է այցելուների թիվը ևս պակասել է , անգամ օրեր կան, երբ թանգարանի դուռը բացող չի էլ լինում։

2018-2019 թվականին թանգարանն ունեցել է շուրջ 5000 այցելու, իսկ 2020 թվականի սկզբներին համավարակի պատճառով դադարեցին հյուրնկալել այցելուներին։

Ամռանը ներքին զբոսաշրջության հաշվին հիմնականում տեղացիներ են այցելել և  դպրոցական երեխաներ։

 

 

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը
Գորիս

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է1992 թվականին։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում ...

Հոկտեմբեր 1, 2026
Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով
Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

«Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունները լիարժեք իրացնելու» գաղափարի շուրջ կազմակերպված միջոցառումը համախմբել է կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական ...

Սեպտեմբեր 29, 2026
Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց
Հասարակություն

Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

https://youtu.be/F6ZHg6Ueufg Ինչպես խափանվեցին մթերողների պլանները Նախորդ տարիներին Մեղրիի թուզը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին արտահանման խափանումը դժվար դրության մեջ ...

Սեպտեմբեր 27, 2026
Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ
Հասարակություն

Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ

«Zealous» ծրագրային ապահովման մշակման ընկերությունը նշել է իր հիմնադրման 14 ամյակը, որը նշանավորվել է ընկերության նորակառույց շենքի բացման արարողությամբ։ https://youtu.be/tMJ2CEWsi3Q ...

Սեպտեմբեր 24, 2026
Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը
Փոդքասթ

Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը

https://open.spotify.com/episode/1uHHbVzRmTamaHhqzTPt1y?si=m1mYwO1QRia3agXwSDNwlg   «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ...

Սեպտեմբեր 23, 2026
Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.