Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

by Անահիտ Բաղդասարյան
Մարտ 26, 2026
0

Սահմանամերձ Ներքին Խնձորեսկը՝ Սյունիքի  երիտասարդ, կենսունակ գյուղն իր համեստ հերոսներն ունի։ Նրանցից մեկը Ժասմենա Բեգլարյանն է, ում տան դռները միշտ բաց են հյուրերի առաջ, իսկ սեղանին միշտ կգտնվեն սեփական այգու բարիքները։

Ժասմենան մասնագիտությամբ ապրանքագետ է, սովորել է Երևանում, բայց կյանքը նրան բոլորովին այլ ուղիով է տարել տարավ։ Նրա պատմությունը սկսվում է Խնձորեսկից, որտեղից է ճակատագիրը բերել է նոր Խնձորեսկ։

Ժասմենայի հիմնական զբաղմունքը հողագործությունն  ու անասնապահությունն են։ Ոգևորված  բացում է սառնարանի դուռը, որը լի է սեփական այգու բարիքներով։ Կաթիլային ոռոգման համակարգի միջոցով տարբեր հատապտուղներ է աճեցնում՝ ազնվամորի, անփուշ մոշ, հոն, ընկույզ։

«Ուզում եմ հյուրասիրեմ իմ սառեցրած հատապտուղներով: Սա մեր բոստանի մալինան ա, հոնը: Դնում եմ սառնախցիկում, որ երեխեքը ձմեռը թարմ միրգ ուտեն»։

Սառեցնելուն զուգահեռ՝ Ժասմենան այժմ նաև չորացնում է։  Որպես սահամանամերձ գյուղի բնակիչ, չորանոց են տվել, որի շնորհիվ բերքի մի մասը չորացնում է, նաև մտածում է տնտեսությունն ընդլայնելու մասին։

Հողագործությունից բացի, Ժասմենան զբաղվում է նաև թռչնաբուծությամբ։ Փոքր ինկուբատոր ունի, որը դարձել է իր փոքր բիզնեսի» հիմքը։

Ասում է, որ ինչ գործի էլ  ձեռնարկում է, սիրով է անում․«Ինձ մոտ մի բնավորության գիծ կա. եթե մի գործ անում եմ,  սրտանց եմ կպչում էդ գործին»։

Չնայած պատերազմից հետո գյուղի արոտավայրերը պակասել են,  Ժասմենան ու նրա ընտանիքը շարունակում են  եղած հնարավորություններն օգտագործել, որ գյուղը զարգանա, ավելի շենանա, Հայաստանի մուտքն ամուր մնա։

«Դե լավ գյուղ է, երիտասարդ, զարգացող»,– եզրափակում է Ներքին Խնձորեսկի կենսախինդ բնակիչը։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.