Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Իրազեկում

Անվտանգություն, ժողովրդավարություն և չբարձրաձայնված մարտահրավերներ․ԳորիսԼԱԲ-ի հանրային քննարկումը սահմանամերձ Կոռնիձորում

by mediapoint
Մայիս 5, 2026
0

 

1 of 5
- +

1.

2.

3.

4.

5.

Աապրիլի 27-ին «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն հերթական հանրային քննարկումն անցկացրեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանամերձ Կոռնիձոր բնակավայրում։ Քննարկման թեման էր՝ «Անվտանգությունն ու ժողովրդավարությունը սահմանամերձ համայնքներում ԱԺ ընտրությունների համատեքստում․ ինչպես են դրանք ամրապնդում միմյանց»։

Բնակավայրում, որը գտնվում է սահմանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա, անվտանգության հարցն առաջնային է, sակայն, ինչպես փաստեցին մասնակիցները, Կոռնիձորում անվտանգությունն ընկալվում է ոչ միայն որպես ֆիզիկական կամ ռազմական պաշտպանվածություն, այլև սոցիալ-տնտեսական կայունություն, համայնքային վստահություն և կառավարման արդյունավետություն։

Փորձագետ,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց անվտանգության և ժողովրդավարության փոխկապակցվածությունը՝ նշելով, որ կարևոր է հասկանալ, թե պետական մակարդակում ինչ սկզբունքներով և ճանապարհներով են լուծվում այդ խնդիրները ։

Քննարկվեց նաև Տեղական ինքնակառավարման մարմինների դերը. համայնքների ֆինանսական կախվածությունը կենտրոնական իշխանություններից թույլ չի տալիս տեղական մակարդակում արագ և արդյունավետ լուծել ծագող խնդիրները՝ նվազեցնելով ժողովրդավարության գործնական արժեքը բնակիչների աչքերում։

Որպես համայնքի զարգացման գլխավոր խոչընդոտներ՝ բնակիչները մատնանշեցին աշխատատեղերի պակասը, գյուղմթերքի իրացման դժվարությունները և վերամշակող արտադրությունների բացակայությունը։ Այս ամենն ուղղակիորեն հանգեցնում է երիտասարդների արտագաղթի, ինչը համայնքի երկարաժամկետ կայունության գլխավոր սպառնալիքն է։ Չնայած ենթակառուցվածքների (ջուր, լուսավորություն) բարելավմանը, միայն դա բավարար չէ ժողովրդագրական ու տնտեսական ճգնաժամը կանխելու համար։

Համայնքի մարտահրավերներից է նաև ապատեղեկատվությունը, որն ուղղակիորեն իր ազդեցությունն է թողնում մարդկանց վստահության թուլացման վրա։ Նշվեց ինտերնետի ոչ բավարար հասանելիության խնդիրը,  որն առաջնահերթ է հատկապես երկրում իրականացվող այն բարեփոխումներում ներգրավվելու համար, որոնցում անհրաժեշտ էօնլայն հարթակներից օգտվել։ Նկատելի է նաև պահանջատիրության պակաս. բնակիչները գիտեն իրենց խնդիրները, բայց հաճախ չեն օգտագործում ավագանու, համայնքապետարանի կամ պատգամավորների ինստիտուտները՝ դրանք բարձրաձայնելու համար։

***

«Սույն նյութը պատրաստվել է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի պատասխանատվությամբ և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ-ի պաշտոնական դիրքորոշումը»:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.