Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Երբ երրորդ անգամ կյանքը սկսվում է նորից

by Քրիստինե Հայրապետյան
Փետրվար 25, 2022
0

«Կյանքիս 43 տարիներից 33-ը  քոչվորի պես եմ ապրել՝ մանկությունիցս  մինչև հիմա»,– ասում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից տեղահանված կինը։ Առաջին անգամ 1988թ․ Բաքվից  են  ընտանիքով տեղահանվել։  Դեռ  չորրորդ դասարանում էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։  Հադրութի Արևշատ գյուղից էին ծնողները հաստատվել  Բաքվում։ Պատմում է,  որ միայն ամռանը՝ արձակուրդներին էին  Արևշատ գնում, ուր պապական տուն ունեին։  Բաքվից  հարկադրված տեղահանվելով՝ հասել  էին հայրենի Արևշատ, բայց պատերազմը սկսվելուց հետո, երբ  մարդկանց տարհանել են  Հադրութի գյուղերից, երկու տարի շարունակ  Խնձորեսկ գյուղի  ակումբում են «ապրել»՝ 17  գյուղերից տարհանված  արցախցիների հետ։  Հետո Կապան, նորից Խնձորեսկ, և միայն  պատերազմն ավարտվելուց հետո են  վերադարձել   Արևշատ։

Նոր Թաղեր գյուղում հարս գնացած Ինգան՝ ընտանիքի հետ կրկին տեղահանվել է սեպտեմբերյան  պատերազմի ընթացքում։ Թեև Գորիսում ազգականներ չունեն, բայց ասում է, որ դեռ Արցախյան առաջին պատերազմից  Գորիսի հետ կապող շատ բան կա։

Վարանդայի (Ֆիզուլի) զորամասերից մեկի՝ «Զինառում» էր աշխատում ։  Հիշում է՝ սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան ինչպես են  սովորականի պես մեքենայով ճանապարհ ընկել զորմաս, առանց իմանալու, որ պատերազմ է սկսվել է․․․ «Աչքիս առաջ անդադար այդ տեսարանն է․․․ Այս պատերազմը   երբեք չի մոռացվի»,–ասում է  արցունքների միջից խեղդվելով։ Մի քանի հոգով կարողացել  են նույն օրը  մի կերպ դուրս գալ զորամասից, նույնիսկ ողջ մնալու  հույս էլ չկար։

Մեծ Թաղերը լքել են հոկտեմբերի 19-ին, կրտսեր որդու հետ, իսկ ամուսինը գյուղի մյուս տղամարդկանց հետ մնացել էր՝ թշնամու հարձակումից գյուղը պաշտպանելու համար։ Ինգան ասում է, որ  չէր ուզում  «մենակ» թողնել առաջնագծում գտնվող որդուն՝ Նարեկին, ով մեկուկես տարվա ժամկետային զինծառայող էր։  Երբ որդին տուն է զանգում՝ կարողանում է մորը համոզել, որ գյուղից դուրս գան, թշնամին  արդեն գրավել էր Հադրութը։ Հիշում է այդ  դաժան օրերի  մղձավանջը,  թե ինչպես զինվոր որդին օրերով չէր զանգում, հեռախոսը կորցրել էր, իսկ իրենք ինչեր ասես չեն մտածել այդ  օրերին։  Այնքան  հապճեպ է ստացվել իրենց  գյուղից դուրս գալը, որ չի հասցրել անգամ  փաստաթղթերը վերցնի։

Արցախ վերադառնալ չի ցանկանում ընտանիքը: «Կարծես օդը ծանրացած լինի էնտեղ, շնչահեղձ եմ լինում, երբ գնում եմ, մնալ չեմ կարողանում, ոտքդ ուր դնում ես՝ թվում է մեր հերոս տղաների թափված արյունն ես կոխկրտում»,-դառնությամբ ասում է Ինգան։

Որդին զորացրվելուց հետո մի քանի ամիս անց որոշեց, որ պետք  է աշխատի զինված ուժերում, հիմա պայմանագրային զինծառայող է,  մայրն ասում է՝ ինչքան էլ  փորձել է որդուն  հետ պահել այդ որոշումից՝մանավանդ, որ անցել էր անիծյալ պատերազմի թոհուբոհի միջով, որն էլ իր հետքը թողել է տղայի հոգեկան ներաշխարհի վրա ՝ շատ ընկերներ է կորցրել, բայց իր  որոշման մեջ  Նարեկն անդրդվելի էր։ Ուզում է ընկերների հետ հաjրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցել։

Հիմա Քարահունջ գյուղում են ապրում Ինգան, ամուսինն ու իրենց երկու որդիները։ Գորիս քաղաքում բնակարանների վարձակալության գինը բարձր է, ստիպված են եղել  մի քանի տուն փոխել։ Գյուղում, ասում է՝ հարմար է, տնամերձ հողամաս  ունեն, հետո էլ՝ քաղաքին մոտ է Քարահունջը, հանրային տրանսպորտ է աշխատում։ Արցախցի կինը թեև ափսոսում է, որ  պատերազմի հետևանքով շատ բան են կորցրել, անտուն մնացել, բայց ասում է՝ «Մեր կորցրածը ոչինչ է․․․ իրենց որդիներին կորցրած մայրերն ի՞նչ ասեն»։

Դժվար է, պատերազմից հետո ամեն ինչ կորցրած ընտանիքի համար,  բայց  կենսական անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար փորձում են իրենց ուժերով վաստակել։  300 հազար դրամով, որն աջակցություն են ստացել պետությունից,  350 հատ  հավի ճուտ են գնել։ Դրանով էլ ապրուստի իրենց միջոցը կարողանում են հոգալ։  Կարողանում են թե՛ թռչնամիսն իրացնել, և՛ թե ձուն։ Խանութում աշխատելու առաջարկ է ստացել։

 

Մերժել է, որովհետև հաշվարկել է, որ իր տնտեսությունից ավելի շատ եկամուտ կարող է ստանալ, լոբի և կանաչի էլ է աճեցնում։

Մտածում են տնտեսությունը ընդլայնելու մասին՝ թռչնաբուծությունը եկամտաբեր է, տան մերձակայքում գտնվող  անասնագոմ ունեն, բայց ֆինանսական ներդրումների կարիք կա։

 

Հոդվածը պատրաստվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.