Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Սահմանից՝ սահման

by Անահիտ Գրիգորյան
Մայիս 2, 2022
0

Պատերազմից հետո Գորիս համայնքի Որոտան գյուղն «ամենասահմանամերձն է»։ Մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու  սահմանակետն է, որի անցուդարձը տեսնելու համար հեռադիտակի կարիք էլ չկա։

Մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով, առանց ախուվախի,  առանց ծնկներին խփելու, տարակուսանքի։
Տիկին Համեստը սև հումոր է անում` ասելով, թե իրենք ավելի  ապահով վայրում են, որովհետև  թշնամու թիրախում հազիվ թե մի քանի տասնյակ տնտեսություն ունեցող գյուղը լինի, նրա ախորժակն ավելին է, երևի։

Որոտանում  երեխաներին գյուղից տեղափոխելու մասին  երբեք չեն մտածում․ որտեղ ծնողներն, էնտեղ՝ երեխաները։ Փողոցում խաղացող երեխաները ձեռքները թափ են տալիս, թե հա, ի՞նչ կա, որ համարյա շրջափակված են։

Վանուշը հոր՝ Սարուխանի հետ

Իշխանաձորցի Սարուխանն, ով Որոտան է տեղափոխվել արցախյան պատերազմի օրերին, ասում է, որ այլևս չի ուզում հիշել անցած օրերի մասին, որովհետև հնարավոր չի անընդհատ այդ մասին մտածել և դոփել տեղում, վախով չեն կարող վաղվա մասին մտածել։
Պատերազմից հետո  Արցախում տունը, արքայանարնջի  ու նռան այգիներն է թողել և հոր մոտ   տեղափոխվել նաև Վանուշը, ով հիմա  տուն է կառուցում, այն գյուղում, որտեղ մի քանի մետր հեռավորության վրա թշնամին է։ «Հարմարվել ենք զրոյից  տուն կառուցել ու հանձնել,  այստեղից ուրիշ ճամփա չկա, ու՞ր պիտի գնանք, կա՛մ  պիտի մեռնենք, կա՛մ շարունակենք ապրել»,-դառնությամբ  ասում է Վանուշը։  Այլևս հետագայի համար պլաններ չեն կազմում շարունակում են ապրել, անասուն պահել, հող մշակել։


22 ամյա Ռաիսան, քրոջ հետ ապրելով գյուղում, բազմաթիվ դժվարությունների  առաջ են կանգնում․ ճանապարհների պատճառով ամեն օր Ռաիսան  չի կարողանում կանոնավոր դասի գնալ։ Պատահում է, հասնում է Գորիս, հետո լսում, որ փլուզում է եղել, ճանապարհը փակվել։ Նամակ է գրել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որպեսզի  համալսարանի բացակաները հարգելի համարեն։
Տիկին Համեստը շարունակում է պատմել, թե  պատերազմը կապ չունի, որ մարդիկ ավելի շատ պարապության են մատնվել. կան հողեր, որ անմշակ են, գյուղում ապրելով կանաչի են առնում։  Նեղսրտում է, որ տեսնում է, թե ինչպես են օրինական ամուսնացածները բաժանվում,  անապահովության նպաստ ստանալու համար, մենակ թե մատը մատին չխփեն։
Որորտանում  նաև շարունակում է ապրել  Ապրիլյան պատերազմում զոհված Նարեկի եղբայր Կարենը, ով գյուղում բիզնես է հիմնադրել, չի թաքցնում, որ կցանկանար գյուղից գնալ, բայց եղբոր գերեզմանն է պահում, միայն այն միտքը, որ եղբայրը հենց այս հողի համար է զոհվել։

Զրույցի ընթացքում Վանուշը շարունակում է սահմանին տան կառուցման համար անհրաժեշտ ավազը մաղել, շեշտելով, թե  ամեն ինչ  նորից լավ է լինելու։
Ասում է, որ կռվել և  հանձնելը տարբեր են ու եթե նորից կռիվ լինի, կհաղթեն, որովհետև ընկճվածությունը չի կարող հաղթել ապրելու ցանկությանը։

Անահիտ Գրիգորյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.