Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Տեղական բյուջեից կփոխհատուցվի Վիեն մեկնող պատվիրակության գործուղման ծախսը

by Անահիտ Բաղդասարյան
Հունիս 15, 2022
0
#Goris #Գորիս #ՏԻՄ #ավագանունիստ 07․06․2022
Գորիս համայնքի ավագանու նիստ 07․06․2022

2021թվականի հոկտեմբերի 17-ին Գորիս համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրության արդյունքում համայնքի ղեկավար ընտրված Առուշ Առուշանյանը հունիսի 7-ին  ավագանու հաստատմանը ներկայացրեց Գորիս համայնքի 2022-2027թթ․ հնգամյա զարգացման ծրագիրը։

Քվերակությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընտրված ավագանու անդամ Անի Գալստյանը հետաքրքրվեց, թե «քանի որ ներկայիս իրավիճակում երկարաժամկետ պլանավորումը ռիսկային է, արդյո՞ք կա որևէ մեթոդաբանություն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ»։ Պատասխանելով հարցին, հնգամյա ծրագիրը ներկայացնող Իրինա Յոլյանը  նշեց, որ «զարգացման պլանի մշակման ժամանակ գնահատվել են համայնքում առկա բոլոր ռիսկերը և հաշվի են առնվելլ դրանց լուծման քայլերը»։

Անդրադառնալով ռիսկերին՝ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հորդորեց հնարավորինս քիչ մտածել պատերազմների մասին և առավելագույն ջանք գործադրել ուժեղ համայնք ունենալու տեսլականն իրականություն դարձնելու համար։

Համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել նաև Գորիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի ու դրույքաչափերի փոփոխությունների մասին հարց, որով, ըստ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի խոսքով, հաշվի առնելով, որ հանրապետությունում առկա 25%-30% գնաճը, նախատեսվում է աշխատակիցների աշխատավարձի միջին 10%-ով բարձրացում։

Ավագանու որոշմամբ տեղական բյուջեից չորս միլիոն դրամ  ուղղվեց Գորիս-Վիեն բարեկամության շրջանակներում հուլիսին Ֆրանսիա մեկնող պատվիրակության գործուղման ծախսերի փոխհատուցմանը։

Ավագանին կողմ քվերակեց նաև Գորիս համայնքի 2022թ-ի բյուջեի պահուստային ֆոնդից 600 հազար դրամ «Սյունյաց երկիր» թերթին  ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցին, որը նախատեսվում է «Սյունյաց երկիր․ մշակութային» խորագրով եռամյա հանդեսի՝ Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական շարժման 300-ամյակին նվիրված համարի հրատարակության համար։

Ավագանին հաստատեց նաև երկու կադրային հարց՝ ավագանու անդամ Իրինա Յոլյանը նշանակվեց համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը այսուհետ նույն լիազորությունները կկատարի նաև Ներքին Խնձորեսկում։

Այսպիսով, համայնքի ավագանու հերթական նիստի քննարկմանը ներկայացված 27 հարցը հաստատվեց գրեթե միաձայն, որոշ հարցերի առումով ձեռնպահ քվերակեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ նիստին մասնակցող ավագանու չորս  անդամները։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.