Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Համայնքների ֆիրմային անվանումն օգտագործող կառույցները օրենքով սահմանված տեղական տուրքերը պատշաճ չեն վճարում

by Անահիտ Գրիգորյան
Օգոստոս 26, 2022
0

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածը որպես տեղական տուրք սահմանում է նաև   «համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության տրամադրումը և որպես տեղական տուրք, ընթացիկ տարվա համար կարող է սահմանվել 50 000-100 000 դրամ:

Նշված, ինչպես նաև այլ հարկատեսակների համար յուրաքանչյուր համայնքի ավագանի սահմանում է տեղական տուրքերի և վճարների դրույքաչափ: Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին, օրինակ, համայնքում 2022թ․ համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակներում Մեղրի համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար սահմանել է 100 հազար  դրամ։
2021թվականին Գորիս համայնքի ավագանին հաստատել է 2022թ թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելում մասին որոշում․ այն գոտիավորվել է 30-75 հազարական դրամ, ըստ որի  Գորիս քաղաքում տուրքը  կազմում է 75 հազար Վերիշեն, Խնձորեսկ, Քարահունջ, Ակներ բնակավայրերում՝ 50000-ական, իսկ  Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Հարթաշեն և Ներքին Խնձորեսկում Գորիս անունն օգտագործելու համար տարեկան կազմում է 30հազար դրամ։

Գորիս համայնքում Գորիս բառն օգտագործվում է մի քանի մասնավոր, սեփական և ոչ  շահույթ հետապնդող կազմակերպություններում մասնավորապես՝ «Գորիսի մամուլի ակումբ», «Գորիս» հյուրանոց և այլ ծառայություն մատուցող ընկերություններ։

Գորիս համայնքի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ  Նարեկ Մնացականյանի խոսքով, այս տուրքը  չեն վճարում  ոչ թե միտումնավոր, այլ ոչ լիարժեք տեղյակ լինելու պատճառով։ Նախորդ տարի, այնուամենայնիվ, որոշ կառույցներ վճարել են, սակայն սխալ հաշվեհամարի փոխանցում կատարելու պատճառով այդ ցուցանիշը համայնքի բյուջեի եկամուտների մեջ չի երևում։

Սիսիանի համայնքապետարանից https://mediapoint.am-ի հարցմանը պատասխանել են, որ համայնքի տարածքում Սիսիան անվանումը օգտագործող կազմակերպություններին պարբերաբար ծանուցումներ են ուղարկում, վճարումներ կատարվում են տարվա ընթացքում, բայց թե որքան գումար է մուտքագրվել համայնքի բյուջե, չի նշվում։

Քաջարանի համայնքային իշխանության տեղեկությամբ համայնքի անվանումն օգտագործում է մեկ ընկերություն, որի համար վճարում է սահմանված տեղական տուրքը, սակայն այս պարագայում ևս այն համայնքի եկամուտների ցանկում առանձնացված չէ։

Մարզի համայնքային իշխանություններին հղված հարցումների արդյունքները հաստատում են, որ ոչ մի համայնքում չկա հստակ հաշվառում, թե  քանի կազմակերպություն է օգտագործում համայնքի ֆիրմային անվանումը և դրանցից քանիսն են կանոնավոր վճարումներ կատարում, և տեղական իշխանությունները հետևողական չեն այդ առումով բյուջեի եկամուտները ավելացնելու գործում։

 

 

 

 

 

Անահիտ Գրիգորյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.