Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Տեղ համայնքում սուբվենցիոն ծրագրերով նաև արտագաղթի կանխման խնդիր են փորձում լուծել

by Քրիստինե Հայրապետյան
Դեկտեմբեր 18, 2022
0

  Սյունիքի մարզի Տեղի համայնքում 2019-2022թթ․իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր, այդ թվում՝ 2021թ․ Խոզնավար բնակավայրի ոռոգման ներքին ցանցի կառուցում, Խնածախ գյուղի ոռոգման ներքին  ցանցի վերանորոգում։

Առաջին ծրագրի  արդյունքում  լուծվել է Խոզնավարի 19.25 հա այգիների ոռոգման ջրով ապահովելու հարցը, ոռոգելի է դարձել տնամերձ հողատարածքների մոտ  65%-ը։  Ծրագրի  65%-ը պետական բյուջեից է տրամադրվել,  35 %-ը՝ համայնքային բյուջեից։

Ընթացիկ տարում սուբվենցիոն ծրագրով համայնքի կենտրոնում՝ Տեղում, որի բնակչությունը հասնում է մոտ 2500-ի, վերանորոգվում է խաղահրապարակը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9մլն․ 560 հազար դրամ, որի 50%-ը պետական բյուջեից է հատկացվել, 50%-ը՝ համայնքային բյուջեի համաներդրում է։ Արդեն իսկ աշխատանքների մեծ մասն ավարտվել է, նախատեսվում է, որ  այն շահագործման կհանձնվի դեկտեմբերի 15-ին։

2023թ․  սուբվենցիայի ծրագրային  2 հայտ են ներկայացրել,  հաստատվելու դեպքում՝ Տեղ համայնքի  Քարաշեն և Խնածախ բնակավայրերում ևս խաղահրապարակներ  կկառուցվեն։

Տեղ համայնքի 2022թ․ բյուջեի ֆոնդային մասը կազմում է 37մլն 812հազար դրամ, որից 4,5միլիոնը հատկացվել է 2022թ․ սուբվենցիոն ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ աշխատանքների իրականացում, շինարարական օբյեկտների նախագծում, նախագծա–նախահաշվարկայաին փաստաթղթերի պետական փորձաքննություն, տեխնիկական հսկողություն, շենք–շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձաքննություն։

6 մլն  950 հազար դրամ հատկացվել է Քարաշեն բնակավայրի վարչական շենքի բարեկարգմանը, 5մլն 284 հազար՝ ոռոգման ներքին ցանցի վերանորոգմանը, 15 մլն 794 հազար դրամ նոր հացահատիկային կոմբայնի ձեռք բերում։

Սուբվենցիոն ծրագրերի ընտրությունը, ըստ ՏԻՄ ներկայացուցչի, կատարվում է հաշվի առնելով բնակիչների կարծիքները և բյուջեի ներդրման հնարավորությունը։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ, հանրային քննարկումներն անցկացվում են ըստ կանոնակարգի, և բնակիչները հանրային լսումների կամ քննարկումների բաց հրավերի մասին տեղեկանում են, մասնավորապես,  ֆեյսբուք սոցիալական ցանցից։ Մարդիկ հնարավորություն ունեն նաև առցանց մասնակցել քննարկումներին, սակայն  առանձնապես մեծ հետաքրքրություն չի դրսևորվում։ Հաշվի առնելով նաև միջբնակավայրային հեռավորությունը, հանրային քննարկումներ կազմակերպվում են նաև գյուղերում։

44–օրյա պատերազմից հետո, երբ Տեղ համայնքն իր բոլոր բնակավայրերով դարձավ սահմանամերձ, բնակիչներից շատերը կորցրեցին իրենց ապրուստը և հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունները, որի պատճառով բավականին դժվարացել  է գյուղում ապրելը, սահմանամերձ գյուղերը կանգնել են լուրջ մարտահրավերների առջև՝ քայքայված ենթակառուցվածքներ, գործազրկություն, նման խնդիրները արտագաղթի պատճառ են դարձել: Համայնքապետի տեղակալը խնդրի լուծումը, բացի անվտանգային հարցերի կարգավորումը,  տեսնում է նաև ենթակառուցվածքների վերականգնման, համայնքներում տնտեսական ակտիվության խթանման մեջ։

 

«Խնդիրները, որոնք առաջնային են մեր համայնքի համար՝ ոռոգման և խմելու ջուր, ճանապարհների բարեկարգում, փորձում ենք իրականացնել տարբեր ծրագրերով, դոնորների միջոցով, ունենք նաև տնտեսական զարգացման խթանման համար ծրագրեր՝ փոքր և միջին բիզնեսի, ջերմոցային տնտեսության,ձեռնարկությունների համար, որոնցով համայնքում հնարավորություններ կստեղծենք մարդկանց համար, կապահովենք աշխատանքով, որպեսզի մարդիկ չլքեն գյուղը»,–ասում է Ա․ Միրզոյանը։

 

 

Սույն հոդվածը պատրաստվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործընկերությամբ։

Սույն հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Զեկույցի բովանդակության համար պատասխանատու է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և այն չի արտացոլում Եվրոպական միության տեսակետները։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.