Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Թանգարանների միջազգային օրը միջոցառումներ են նախատեսվում նաև Գորիսում

by Մանե Կարապետյան
Մայիս 17, 2024
0

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, և մարդիկ հնարավորություն ունեն անվճար այցելել իրենց նախընտրած թանգարան։ Բացի այդ, թանգարաններում այդ օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ։ Այս տարի միջոցառումները կրելու են «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը:

«Լինելու է լուսանկարների ցուցադրություն՝ նախահեղափոխական շրջանից, իսկ երեկոյան՝ թեյախմություն»,-ասում է Գորիսի երկրագիտական թանգարանի էքսկուրսավար Լիլյա Հարությունյանը:

Նրա խոսքով թանգարանի ամբողջական վերանորոգումը իրականացվել է 2002 թվականին՝ Save the Children կազմակերպության կողմից, սակայն 22 տարի անց կրկին կարիք կա վերանորոգման: Հատկապես մեծ է ջեռուցման խնդիրը, որը կարևոր է նաև ցուցանմուշների պահպանման համար:

Լիլյան նշում է, որ թանգարանն այնքան էլ ուշադրության կենտրոնում չէ, ներդրումներ չկան, հավաքածուների պահպանման համար անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր խորհուրդատվություն կարող են տալ, կփոխանակվեն փորձով, հնագետների և ազգագրագետների կարիք կա: Այդ ամենով հանդերձ, այցելուները շատ են. տարեկան երեք հազար մարդ է լինում, հիմնականում  զբոսաշրջիկներ, դպրոցականներ, նաև համայնքի բնակավայրերից են:

Համերգային ծրագիր, թանգարանում գտնվող իրերի ցուցադրություն և բանախոսություն է նախատեսվում Ակսել Բակունցի տուն-թանգարանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն ասում է, որ ունեն ներքին հարդարման, ցուցադրությունների նորացման անհրաժեշտություն, մոտ ժամանակներում թանգարանում զգալի աշխատանքներ են կատարվելու՝ ցուցափեղկերի նորացում,  պատշգամբների վերանորոգում: Նշեց նաև, որ թանգարանը կարիք ունի  օտարալեզու զբոսավարների հատկապես՝ ֆրանսերեն, անգլերեն լեզուներով։
                         

Միջոցառում է նախատեսվում նաև Սերո Խանզադյանի տուն-թանգարանում:

Գրողի մատյան վիմագրության բնօրինակից ժամանակավոր ցուցադրություն է կազմակերպվելու, «Շուշի» վեպի քնարկում, թեմատիկ էքսկուրսիաներ ցուցանմուշների վերաբերյալ:

 

 

 

Մանե Կարապետյան

AKlfjdalksjfdlkj askljfaskdlfj wqelkfj aaskldfj lqkewjf lkjads fqlekwfj

ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.