Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Նոր սկիզբ Կոռնիձորում․տեղահանությունից մինչև սեփական գործ

by Հեղինե Մինասյան
Մարտ 13, 2026
0

«Ես գյուղի մարդ եմ, քաղաքը իմը չի, Կոռնիձորն էլ Արցախին մոտ է, նույն օդն է, նույն հողը»,- ասում է Նվերը:

Նվեր Հովսեփյանը Արցախից է տեղահանվել 2023 թվականի բռնի տեղահանության ժամանակ, մի քանի ամիս ապրելով քաղաքում, որոշել է ընտանիքի հետ միասին բնակվել Կոռնիձոր բնակավայրում ու զբաղվել թռչնաբուծությամբ:

-Ամեն ինչ սկսեցինք զրոյից, երկար էի մտածում, թե ինչով զբաղվեմ, որ և եկամուտ ստանամ, և տարածաշրջանում պահանջարկ ունենա, ու էդպես սկսեցի լոր պահել:

Կոռնիձորում Նվերն ու իր ընտանիքը դեռ վարձով են ապրում, բայց նպատակ ունեն սեփական տունը գնել, բիզնեսը ընդլայնել:

Սկզբում դժվար է եղել, փորձի պակասի պատճառով թռչունների կորուստ շատ է ունեցել, սակայն համառությունն ու ամենօրյա աշխատանքն օգնեց հմտանալ:

Հարևան գյուղերից շատերն են հետաքրքված լորաբուծությամբ, հաճախ են գնում Կոռնիձոր՝  Նվերի փորձը տեսնելու համար, ինքն էլ մեծ սիով կիսվում է իր խորհուրդներով:

«Կոռնիձոր գյուղում հողը հայտնի է իր  բերրիությամբ, էստեղ ճանապարհի եզրին էլ է կանաչի աճում, անգամ ձմռաը, որն առանձնանում է իր յուրահատուկ համով և հոտով»,- ասում է Ժիրայրը:

Պատերազմից հետո Կոռնիձորը դարձավ սահմանամերձ, ինչն իր հետ բերեց նոր մարտահրավերներ: Անասնապահությամբ զբաղվելը դժվարացավ, Ժիրայրը որոշեց ունեցած հողատարածքն օգտագործել առավել արդյունավետ և գրագետ:


«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի օգնությամբ երեք ընտանիք միացել  և միասին հիմնել են ժամանակակից ջերմոցներ,  և սահմանամերձ գյուղում այսօր զբաղվում են բանջարեղենի, կանաչեղենի արտադրությամբ։

Ժիրայրի համար սա պարզապես բիզնես չէ, այլ սեփական հողին տեր մնալու և սահմանամերձ գյուղը զարգացնելու միջոց:

Վերջին տարիներին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Սյունիքի  մարզի բնակավայրերում իրականացնում է  սոցիալ-տնտեսական ծրագրեր՝ ուղղված ինչպես տեղի բնակչության, այնպես էլ Արցախից տեղահանվածների կենսամակարդակի բարձրացմանը։

Գյուղատնտեսության ոլորտում հիմնվել են պտղատու ծառերով ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, տրամադրվել  հազարավոր գլուխ կենդանիներ, խոտհնձիչներ և էլեկտրական սղոցներ։ Զուգահեռաբար զարգացել են ենթակառուցվածքներ, տեղադրվել  արևային կայաններ, ջրատաքացուցիչներ, վերանորոգվել  ջրագծեր ու լուսավորության ցանցեր։

Որպեսզի այս ներդրումները լինեն արդյունավետ, բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ։ Շահառուները հնարավորություն են ստացել մասնագիտանալու այգեգործության, մեղվաբուծության և անասնաբուժության ոլորտներում՝ ստանալով անհրաժեշտ գիտելիքներ ժամանակակից գյուղատնտեսություն վարելու համար։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.