Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Հաշմանդամություն ունեցող անձինք դժվարությունների են բախվում նաև տանը

by Անահիտ Բաղդասարյան
Մարտ 17, 2026
0

Սյունիքի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացված հետազոտությունը, որն ընդգրկել է 120 բնակարան, ցույց է տվել, որ դրանց մոտ 80 տոկոսը հարմարեցված չէ նրանց կարիքներին: Այս մտահոգիչ ցուցանիշը պարզ է դարձել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իմ հարմար տունը» ծրագրի շրջանակում՝ «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» սոցիալ-առողջապահական հասարակական կազմակերպությունների իրականացրած համատեղ հետազոտության արդյունքում։ Մինչ հանրային քննարկումների կենտրոնում հիմնականում արտաքին միջավայրի ու փողոցների մատչելիությունն է, մարդիկ շարունակում են լուրջ խոչընդոտների բախվել սեփական տանը՝ ամենօրյա կենցաղը կազմակերպելիս:

Հարցազրուցավար Արփինե Հովհաննիսյանն ընդգծում է, որ հարմարավետության պակասը բարդություններ է ստեղծում ոչ միայն անմիջապես հաշմանդամություն ունեցող անձի, այլև նրա խնամքով զբաղվող ընտանիքի անդամների համար։ Ընդ որում, ըստ նրա, քիչ չեն դեպքերը, երբ տան պայմանների մասնակի բարելավումը հնարավոր է դառնում բացառապես ընտանիքի ջանքերի շնորհիվ, իսկ լիարժեք հարմարեցված տներ գրեթե չեն հանդիպում:

Մասնագետները փաստում են, որ բնակարանների հարմարեցումը միշտ չէ, որ մեծ ֆինանսներ է պահանջում. օրինակ՝ լոգարանում հատուկ աթոռի տեղադրումը կարող է էականորեն հեշտացնել առօրյան։ Սակայն խնդիրն այն է, որ քաղաքացիների զգալի մասը պարզապես տեղեկացված չէ պետության կողմից տրամադրվող անվճար աջակցության և օժանդակ սարքերի մասին, իսկ դրանք ստանալու դեպքում էլ հաճախ բացակայում են դրանցից ճիշտ օգտվելու հմտությունները:

«Դարման» ՀԿ-ի նախագահ Շուշան Միրումյանն առաջարկում է խնդրի համակարգային լուծում, որն ամփոփվել է նաև վերոնշյալ ծրագրի շրջանակում կազմված հատուկ զեկույցում։ Առաջարկվում է բնակարանային պայմանների բարելավումն ու հարմարեցումը դարձնել պետական գնահատման մաս: Սա ենթադրում է, որ երբ գնահատվում է անձի ֆունկցիոնալությունը, զուգահեռաբար պետք է գնահատվեն նաև նրա բնակարանային պայմանները՝ հատուկ մասնագիտական թիմի կողմից, որն էլ կառաջարկի տան հարմարեցման լավագույն և ամենառացիոնալ տարբերակները:

 

 

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.