Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

by mediapoint
Մայիս 13, 2026
0

 

1 of 11
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն կողմից իրականացվող «Տեղեկացված քաղաքացիական մասնակցություն Սյունիքում» ծրագրի  քննարկման հեթական հասցեն Քաջարան համայնքն էր։

Չնայած քաղաքի տնտեսական ակտիվությանը, այստեղ առկա է հանրային երկխոսության և լսելիության խնդիր, իսկ վերջին տարիների սոցիալ-աշխատանքային լարվածությունները ցույց են տվել, որ բնակիչներն արտահայտվելու հարթակի կարիք ունեն։

Քննարկման նախաբանը բացահայտեց նախընտրական շրջանի նկատմամբ առկա որոշակի զգուշավորություն, քանի որ մարդիկ խուսափում են քաղաքական շահարկումներից։

Բանախոս Արթուր Սաքունցը խոսեց այն մասին, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ազդել քաղաքականության վրա՝ առանց ձգտելու իշխանական լծակների ։ Ըստ նրա՝ մոնիտորինգը վերահսկման գործիք է, որպեսզի որոշումները կայացվեն ոչ թե խմբային շահերի, այլև մարդու արժանապատվության հիման վրա։

Քաջարանը ներկայացվում է որպես Հայաստանի բացառիկ համայնքներից մեկը, որտեղ արտագաղթի փոխարեն առկա է բնակչության աճ և բնակարանային դեֆիցիտ։ Չնայած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցով հնարավոր է դառնում  որոշակի սոցիալական խնդիրներ լուծել համայնքում, այնուամենայնիվ, երիտասարդները, կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում, քանի որ ժամանցի, հանգստի կազմակերպման համար պայմաններ չկան Քաջարանում։ Քաղաքը գրավիչ միջավայր չի ապահովում նաև առանձին մասնագետների, մասնավորապես, բժիշկների  համար։։

Թեժ քննարկում ծավալվեց նաև քաղաքի բնապահպանական վիճակի շուրջ։ Քննարկման մասնակիցներին մտահոգում  էին  փոշու արտանետումների և խմելու ջրի պղտորվածության հարցերը ։ Արթուր Սաքունցը զուգահեռներ անցկացրեց Ալավերդու փորձի հետ՝ հիշեցնելով, թե ինչպես են արդյունաբերական արտանետումներն ուղիղ ազդում բնակչության առողջության վրա։ Իրավիճակի լրջության մասին է վկայում ավագանու անդամների կողմից հնչեցված ամենակտրուկ առաջարկը՝ քաղաքի ամբողջական տեղափոխումը, ինչը փաստում է, որ էկոլոգիական վիճակը հասել է ծայրահեղ յետի։

Քննարկումն արձանագրեց, որ տնտեսական հզորությունը դեռևս անվտանգության երաշխիք չէ, և համայնքի իրական անվտանգությունը սկսվում է մաքուր օդից, որակյալ կրթությունից ու առողջապահությունից։ Հիմնական ուղերձն ուղղված էր ՀՀ կառավարությանը՝ որպես կոմբինատի բաժնետերերից մեկը, որը պետք է պատասխանատվություն կրի իր քաղաքացիների առողջության համար։

Քաջարանցիների ակնկալիքը ոչ թե բարեգործությունն է, այլև զարգացման ajnpisi ծրագրերի իրականացումը, որոնք մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանվածություն կապահովեն։

Մասնակիցները բարձր գնահատեցին հնարավորությունը՝ ազատորեն արտահայտելու սեփական մտքերը և նշեցին, որ անհրաժեշտ է հետագայում ավելի երկարa=amket  քննարկումներ կազմակերպել հատկապես երիտասարդների համար՝ ներգրավելով  նաև տարբեր ոլորտների մասնագետների։

***

Այս մեդիանյութը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Տեսանյութի բովանդակության համար պատասխանավություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ-ի պաշտոնական դիրքորոշումը:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 13, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.