Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

by mediapoint
Մայիս 15, 2026
0

 

1 of 11
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկացված քաղաքացիական մասնակցություն Սյունիքում» ծրագրի  քննարկման հեթական հասցեն Քաջարան համայնքն էր։

Չնայած քաղաքի տնտեսական ակտիվությանը, այստեղ առկա է հանրային երկխոսության և լսելիության խնդիր, իսկ վերջին տարիների սոցիալ-աշխատանքային լարվածությունները ցույց են տվել, որ բնակիչներն արտահայտվելու հարթակի կարիք ունեն։

Քննարկման նախաբանը բացահայտեց նախընտրական շրջանի նկատմամբ առկա որոշակի զգուշավորություն, քանի որ մարդիկ խուսափում են քաղաքական շահարկումներից։

Բանախոս Արթուր Սաքունցը խոսեց այն մասին, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ազդել քաղաքականության վրա՝ առանց ձգտելու իշխանական լծակների։ Ըստ նրա՝ մոնիտորինգը վերահսկման գործիք է, որպեսզի որոշումները կայացվեն ոչ թե խմբային շահերի, այլև մարդու արժանապատվության հիման վրա։

Քաջարանը ներկայացվում է որպես Հայաստանի բացառիկ համայնքներից մեկը, որտեղ արտագաղթի փոխարեն առկա է բնակչության աճ և բնակարանային դեֆիցիտ։ Չնայած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցով հնարավոր է դառնում  որոշակի սոցիալական խնդիրներ լուծել համայնքում, այնուամենայնիվ, երիտասարդները, կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում, քանի որ ժամանցի, հանգստի կազմակերպման համար պայմաններ չկան Քաջարանում։ Քաղաքը գրավիչ միջավայր չի ապահովում նաև առանձին մասնագետների, մասնավորապես, բժիշկների  համար։

Թեժ քննարկում ծավալվեց նաև քաղաքի բնապահպանական վիճակի շուրջ։ Քննարկման մասնակիցներին մտահոգում  էին  փոշու արտանետումների և խմելու ջրի պղտորվածության հարցերը։ Արթուր Սաքունցը զուգահեռներ անցկացրեց Ալավերդու փորձի հետ՝ հիշեցնելով, թե ինչպես են արդյունաբերական արտանետումներն ուղիղ ազդում բնակչության առողջության վրա։ Իրավիճակի լրջության մասին է վկայում ավագանու անդամների կողմից հնչեցված ամենակտրուկ առաջարկը՝ քաղաքի ամբողջական տեղափոխումը, ինչը փաստում է, որ էկոլոգիական վիճակը հասել է ծայրահեղ կետի։

Քննարկումն արձանագրեց, որ տնտեսական հզորությունը դեռևս անվտանգության երաշխիք չէ, և համայնքի իրական անվտանգությունը սկսվում է մաքուր օդից, որակյալ կրթությունից ու առողջապահությունից։ Հիմնական ուղերձն ուղղված էր ՀՀ կառավարությանը՝ որպես կոմբինատի բաժնետերերից մեկը, որը պետք է պատասխանատվություն կրի իր քաղաքացիների առողջության համար։

Քաջարանցիների ակնկալիքը ոչ թե բարեգործությունն է, այլև զարգացման այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանվածություն կապահովեն։

Մասնակիցները բարձր գնահատեցին հնարավորությունը՝ ազատորեն արտահայտելու սեփական մտքերը և նշեցին, որ անհրաժեշտ է հետագայում ավելի երկարաժամկետ  քննարկումներ կազմակերպել հատկապես երիտասարդների համար՝ ներգրավելով  նաև տարբեր ոլորտների մասնագետների։

***

Այս մեդիանյութը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Մեդիանյութի բովանդակության համար պատասխանավություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ-ի պաշտոնական դիրքորոշումը:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.