Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

by Ալինա Վարդանյան
Մայիս 23, 2026
0

 

1 of 4
- +

1.

2.

3.

4.

Շարունակվում է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այս համատեքստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այցելել է Սյունիքի մարզ՝ տեղի բնակիչներին ներկայացնելու կուսակցության նախընտրական ծրագիրն ու ռազմավարական առաջնահերթությունները։
ԲՀԿ ներկայացրած նախընտրական ծրագրի հիմքում ընկած են սոցիալական վիճակի բարելավումը, տնտեսության զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը։ Կուսակցությունն առանձնահատուկ կարևորում է մարզերի համաչափ զարգացման թեման՝ նպատակ ունենալով կրճատել մայրաքաղաքի և ռեգիոնների միջև առկա տնտեսական անդունդը։
Ծրագրային դրույթներում մեծ տեղ է հատկացված. փոքր և միջին բիզնեսին. նախատեսվում է ցուցաբերել նպատակային պետական աջակցություն։ Գյուղատնտեսության ոլորտում առաջարկվում է վարկային և տեխնիակական աջացություն։ Առաջարկվում է ներում կիրառել մինչև երեք միլիոն դրամ վարկային տույժ-տուգանք ունեցող քաղաքացիների նկատմամբ։
Ծրագրով շեշտադրվում է երիտասարդների զբաղվածության խթանումը հատկապես մարզերում։ Անդրադարձ է կատարվել Սյունիքի համար կենսական նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտին։ ԲՀԿ-ն առաջարկում է ներդնել մշակման նոր սխեմաներ, ընդլայնել արտադրությունը և ստեղծել նոր աշխատատեղեր՝ ապահովելով էկոլոգիական և տնտեսական արդյունավետություն։
Միաժամանակ, կուսակցությունն ընդգծում է կենսաթոշակների ու նպաստների բարձրացման, առողջապահական ծառայությունների հասանելիության մեծացման և կրթական համակարգի արմատական բարեփոխման անհրաժեշտությունը։
Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.