Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները

by Հեղինե Մինասյան
Հուլիս 16, 2026
0

Ամառային արձակուրդներն արդեն կիսվել են, շատերն արդեն մեկնել են հանգստի, ոմանք դեռևս չեն կողմնորոշվում որտե՞ղ և ինչպե՞ս անցկացնել հանգիստը: Այս հարցում մարդկանց նախասիրությունները խիստ տարբերվում են. ոմանք ընտրում են վրանային ակտիվ կյանքն ու քայլարշավները հենց Սյունիքի բնության գրկում, մյուսները նախընտրում են բացահայտել եվրոպական քաղաքներն ու մշակույթները, շատերն այդ մասին չեն մտածում» www.mediapoint.am-ը շրջայց է կատարել Գորիսում, փորձելով պարզել, թե ինչպես են այս ամառ հանգստանալու մեր համաքաղաքացիները։ Տեղական զբոսաշրջային ներուժը ճիշտ օգտագործելու, բնակիչների ու հյուրերի հանգիստը գրագետ կազմակերպելու համար կարևոր դեր ունեն մասնագիտացված կառույցները: Գորիսեցիների հանգիստի կազմակերպման հարցում արդեն մեկ տարի է, ինչ օգնության է հասնում «ԼԱ ՎԻՍՏԱ ԹՐԱՎԵԼ»-ի զբոսաշրջային ընկերության Գորիսի մասնաճյուղը: Գործակալությունն առաջարկում է ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա զբոսաշրջային փաթեթներ: Աշխատակցի խոսքով այս սեզոնին արտագնա ուղղություններից ամենապահանջվածներն են Դուբայը, Եգիպտոսը, Վրաստանը, Թունիսն ու Ալբանիան, պայմանավորված նրանով, որ Հայաստանի քաղաքացիների համար այդ երկրների մուտքի վիզա չի պահանջվում։ Ֆինանսական գործոնը զբոսաշրջության մեջ հաճախ դառնում է ամենաորոշիչը, չնայած շատերն այնուամենայնիվ, նախընտրում են հանգիստն անցկացնել Հայաստանից դուրս։ Չնայած արտագնա տուրերի մեծ պահանջարկին, ներքին շուկան ևս չի զիջում իր դիրքերը, հատկապես երբ խոսքը պետական աջակցության՝ սոցիալական փաթեթների մասին է: Հայաստանյան հանգստավայրերի ընտրության հարցում գորիսեցիների համար առաջնային են դառնում հեռավորությունն ու հարմարավետությունը՝ նախապատվությունը տալով հատկապես մոտակա առողջարանային քաղաքներին:

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Տեղում ամփոփում են հացահատիկի բերքը՝ սպասելով աջակցության նոր ծրագրերի

    Տեղում ամփոփում են հացահատիկի բերքը՝ սպասելով աջակցության նոր ծրագրերի

    Օգոստոս 28, 2026
    Ինչպե՞ս են կանայք այսօր խնամում իրենց

    Ինչպե՞ս են կանայք այսօր խնամում իրենց

    Օգոստոս 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.