Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Փոդքասթ

Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

by Անահիտ Բաղդասարյան
Նոյեմբեր 10, 2026
0

«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի նախագահ Ռուզաննա Տոռոզյանն է, ում հետ զրուցել ենք Գորիսում տարեցների համար սոցիալական ծառայությունների զարգացման, նրանց միայնության և սոցիալական մեկուսացման հաղթահարման, ինչպես նաև ավագ սերնդի կենտրոնի գործունեության ու ընդլայնման ծրագրերի մասին։

2020 թվականի պատերազմից և 2023 թվականին արցախահայերի տեղահանումից հետո «Վիննեթ Գորիս»  հիմնադրամն ընդլայնել է գործունեությունը սոցիալական ոլորտում՝ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերի, հատկապես տեղահանված ընտանիքների կարիքներին։

2023 թվականին Վերիշեն բնակավայրում հիմնադրամը մեկնարկեց տարեցների համար նախատեսված փորձնական ծրագիր, որին մասնակցում էին 25 տարեց՝ ինչպես տեղացի, այնպես էլ Արցախից տեղահանվածներ։ Նրանց համար կազմակերպվում էին սոցիալ-հոգեբանական հանդիպումներ, մշակութային միջոցառումներ, ձեռագործ աշխատանքներ և շփումներ երիտասարդների հետ։

Ռուզաննա Տոռոզյանի խոսքով՝ «նախաձեռնության սկզբում փորձել են հասկանալ, թե որքանով են տարեցները պատրաստ դուրս գալ տնից, շփվել հասակակիցների հետ և մասնակցել համայնքային կյանքին։ Ծրագրի ընթացքում նկատել են, թե ինչպես են փոխվում տարեցների տրամադրությունն ու վերաբերմունքը համատեղ միջոցառումներին»։

Այս փորձը հիմք դարձավ Գորիս համայնքում ավագ սերնդի կենտրոն ստեղծելու համար։ 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունն այսօր ունի շուրջ 100 շահառու, որոնցից 72-ը Արցախից տեղահանված տարեցներ են։

Կենտրոնը շուրջօրյա խնամքի հաստատություն չէ․ այն նախատեսված է տարեցների ցերեկային զբաղվածության, շփումների և սոցիալական ակտիվության համար։

Մատուցվող կարևոր ծառայություններից մեկը «Հիշողության սրճարանն» է, որի շրջանակում մասնագետի աջակցությամբ իրականացվում են հիշողության, մտածողության և ճանաչողական կարողությունների ակտիվացմանն ուղղված աշխատանքներ։ Ծրագիրը նպատակ ունի պահպանելու տարեցների մտավոր ակտիվությունը և նպաստելու դեմենցիայի կանխարգելմանը։ Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել ծառայությունը՝ վերապատրաստելով նոր մասնագետների։

Առաջիկայում նախատեսվում է նաև ատամնաբուժական ծառայությունների մատուցում։ Տոռոզյանի խոսքով՝ կենտրոնում նորոգվում է համապատասխան տարածքը, որտեղ տարեցներին հասանելի կլինեն ատամի հեռացման, լնդերի բուժման և պրոթեզավորման ծառայություններ։

Նախատեսվում է ընդլայնել նաև մշակութային միջոցառումները, կազմակերպել այցելություններ պատմամշակութային վայրեր և կենտրոնի աշխատանքներում ներգրավել գյուղական բնակավայրերի տարեցներին։ Այդ նպատակով հիմնադրամն ակնկալում է ֆրանսիացի գործընկերներից ավտոբուս ստանալ։

Ծրագրերի թվում է նաև ժամանակավոր ճգնաժամային կացարանների ստեղծումը՝ դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին կարճաժամկետ կեցության հնարավորություն տրամադրելու համար։

Ռուզաննա Տոռոզյանի խոսքով՝ 2027 թվականին նախատեսում են այս ծառայություններն իրականացնել ավելի մեծ ծավալով։ Ընդլայնված կենտրոնում ակնկալում են ունենալ մինչև 200–300 շահառու։

Նա կարևորում է նաև տարեցների փորձի և գիտելիքների փոխանցումը երիտասարդներին։ Այդ նպատակով հիմնադրամը նախատեսում է ստեղծել զբաղվածության հնարավորություններ, որոնք թույլ կտան տարեցներին ոչ միայն մասնակցել կենտրոնի գործունեությանը, այլև որոշակի եկամուտ ստանալ։

«Աշխատանքի սկզբնական փուլում դժվարություններից մեկն այն էր, որ հատկապես տեղահանված տարեցները հիմնականում ակնկալում էին նյութական աջակցություն՝ սննդի կամ անհրաժեշտ պարագաների տրամադրում։ Ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի նրանք սկսեին կարևորել նաև շարունակական սոցիալական ծառայությունները, միմյանց հետ շփումներն ու համատեղ անցկացրած ժամանակը»,-ավելացնում է Ռուզաննա Տոռոզյանը։

Հիմնադրամի գործունեության մյուս կարևոր ուղղությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունն է։ «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագրի շրջանակում մարզի բոլոր յոթ համայնքներում ձևավորվել են սոցիալական հանձնաժողովներ, որոնք մշակել են սոցիալական պլաններ՝ դրանք ներառելով համայնքային զարգացման ծրագրերում։

Վերջին տարիներին Սյունիքի մի շարք համայնքապետարաններ աջակցել են սոցիալական ծառայությունների զարգացմանը՝ տրամադրելով տարածքներ և ֆինանսական միջոցներ։ Տոռոզյանը կարևորում է, որ համայնքային զարգացման առաջիկա հնգամյա ծրագրերի մշակման ընթացքում վերանայվեն նաև սոցիալական պլանները՝ հաշվի առնելով բնակչության կարիքները։

Հիմնադրամը նաև անդամակցում է տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպությունների համահայաստանյան ցանցին, ինչը հնարավորություն է տալիս բարձրաձայնել ոլորտի խնդիրները և դրանց լուծման շուրջ երկխոսել որոշում կայացնողների հետ։

Ռուզաննա Տոռոզյանի խոսքով՝ «կարևոր է ոչ միայն նոր սոցիալական ծառայությունների ստեղծումը, այլև դրանց շարունակականության ապահովումը։ Նա ընդգծում է, որ համայնքները նույնպես պետք է ներդրում ունենան այդ ծառայությունների պահպանման գործում, քանի որ հասարակական կազմակերպությունների իրականացրած աշխատանքը նաև թեթևացնում է համայնքների սոցիալական բեռը»։

***

Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 10, 2026
    Զբոսաշրջային հեռանկարներն ու մարտահրավերները Գորիսում

    Զբոսաշրջային հեռանկարներն ու մարտահրավերները Գորիսում

    Նոյեմբեր 6, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.