Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Զբոսաշրջային հեռանկարներն ու մարտահրավերները Գորիսում

by Մանե Կարապետյան
Նոյեմբեր 6, 2026
0

Գորիսում  կայացել է «Սյունիքի զբոսաշրջային քննարկումներ» թեմայով ֆորումը, որը համախմբել էր պետական և մասնավոր սեկտորների, տուրօպերատորների, հյուրանոցային տնտեսությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Միջոցառման նպատակն էր` քննարկել Սյունիքի զբոսաշրջային ներուժը, վեր հանել առկա խնդիրներն ու նշել զարգացման նոր ուղիներ։

Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանի խոսքով՝ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է։ Վերջին տարիների ցուցանիշերը փաստում են, որ զբոսաշրջային կյանքը բավականին ակտիվացել է։

Այնուամենայնիվ, մեծ հոսքերը բացահայտում են նաև ենթակառուցվածքային բացեր։ Մասնավորապես, զանգվածային միջոցառումների կամ փառատոնների ժամանակ համայնքում զգացվում է սննդամթերքի և տեղերի պակաս, ինչը ցույց է տալիս, որ ենթակառուցվածքները դեռևս լիովին պատրաստ չեն մեծ թվով հյուրեր ընդունելուն։

Պանելային քննարկումների ընթացքում տուրօպերատորները և ոլորտի մասնագետները ներկայացրին իրենց փորձը։ Մասնագետները կարևորեցին երկարաժամկետ՝ 3-4 օր տևողությամբ տուրերի կազմակերպումը, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան առանց շտապելու վայելել մարզի գեղեցկություններն ու ծանոթանալ տեղական մշակույթին։

Խոսվեց  նաև տեղեկատվական հարթակների և թվային ներկայացվածության խնդրի մասին. զբոսաշրջային շատ հետաքրքիր վայրեր ու նախաձեռնություններ հաճախ չունեն սոցիալական էջեր կամ բավարար գովազդային աջակցություն։

 

1 of 7
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Անահիտ Ոսկանյանի  խոսքով կառավարության կողմից առաջիկայում նախատեսվում են խոշորածավալ ներդրումային ծրագրեր (շուրջ 12 միլիոն եվրոյի շրջանակներում)՝ Գորիսի, Տաթևի  ենթակառուցվածքները բարելավելու, պատմական միջուկը վերականգնելու և հանրային տարածքները զարգացնելու նպատակով:

Ֆորումի ավարտին կարևոր քայլ կատարվեց ոլորտի համախմբման ուղղությամբ․ տեղական զբոսաշրջային ասոցիացիաների միջև ստորագրվեցին համագործակցության հուշագրեր: Համաձայնագրերը ստորագրեցին «Զբոսաշրջության նորարարության և զարգացման» ֆեդերացիայի համահիմնադիր Ալինա Պետրոսյանը, «Սյունիքի զբոսաշրջության կառավարման գրասենյակի» տնօրեն Անուշ Հայրապետյանը, «Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը,  որը կնպաստի Սյունիքում զբոսաշրջության զարգացմանը։

Մանե Կարապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Զբոսաշրջային հեռանկարներն ու մարտահրավերները Գորիսում

    Զբոսաշրջային հեռանկարներն ու մարտահրավերները Գորիսում

    Նոյեմբեր 6, 2026
    Առողջության համընդհանուր ապահովագրություն․ համավճարներ, ուղեգրեր և տարածված խոսակցություններ

    Առողջության համընդհանուր ապահովագրություն․ համավճարներ, ուղեգրեր և տարածված խոսակցություններ

    Նոյեմբեր 6, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.