Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը Սյունիքում աջակցում է զբոսաշրջության զարգացմանը

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

Սուրեն ԽաչատրյանՇուշան Օհանյան

Նախօրեին Սյունիք էր այցելել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Գորիսում դեսպանը հանդիպեց մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Խոսելով ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, ձեռք բերված հաջողությունների, արդյունքների և համագործակցության հեռանկարների մասին` նա շնորհակալություն հայտնեց մարզպետին արդյունավետ համագործակցության համար, կարևորելով նաև այն աջակցությունը, որ ցուցաբերվում է ԵԱՀԿ գրասենյակի կողմից Սյունիքում իրականացվող ծրագրերին:
«Մեզ համար կարեւոր է, որ մայրաքաղաքից բացի, աշխատանքներ իրականացվեն նաև մարզերում»,- նշեց Ա. Սորոկինը:

Այնուհետեւ Գորիսի քաղաքապետարանում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման գործում կարևոր դերակատարություն ունեցող տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ովքեր մասնակցել էին ԵԱՀԿ-ի և USAID-ի կողմից իրականացվող զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրին:

ԵԱՀԿ Սյունիքի մարզային գրասենյակի տնօրեն Արմեն Շահբազյանը նշեց, որ 2012 թ. Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն ծրագրի (EDMC) հետ համատեղ իրականացրել է հյուրընկալության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիր` նպատակ ունենալով զարգացնել հյուրընկալության հմտությունները, նպաստել այս ոլորտում մրցունակության բարձրացմանը, զբոսաշրջիկների սպասարկման մակարդակի բարելավմանը, միաժամանակ աջակցելով բնակչության եկամուտների եւ աշխատատեղերի ավելացմանը:

Շարունակելով Սյունիքում զբոսաշրջության զարգացման թեման՝ դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ Իսպանիան, օրինակ, որն ունի 40 միլիոն բնակիչ, տարեկան հյուրընկալում է նույնքան զբոսաշրջիկ: Հայաստանը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, ունի 3 միլիոն բնակիչ, բայց նույն աղբյուրների վկայությամբ, Հայաստան է այցելել ընդամենը 800 հազար զբոսաշրջիկ:

«Եթե զուտ բիզնեսի տեսակետից դիտարկենք այս վիճակագրությունը, իմ կարծիքով, կազմում է 400 հազարից ոչ ավելի, տոկոսային հարաբերությամբ նայելու դեպքում կհասկանանք, որ այս թիվ շատ փոքր է: Նշանակում է զբոսաշրջության ներուժ ունեցող Հայաստանում բավարար պայմաններ չեն ապահովվել»,- հավելեց դեսպանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Ա. Սորոկինը խնդրի լուծումը տեսնում է հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման մեջ:

Անդրադառնալով Սյունիքում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը` մարզպետ Ս.Խաչատրյանը կարեւորեց մարդկանց անհատական հետաքրքրվածությունը, շեշտելով, որ յուրաքանչյուր սյունեցի Սյունիքի հրաշք բնությունը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու համար պետք է սպասարկման բարձր մակարդակ ապահովի: Նրա խոսքով, ակնկալվում էր, որ աշխարհի ամենաերկար անկանգառ ճոպանուղու` «Տաթեւեր»-ի կառուցումից հետո կտրուկ կավելանար զբոսաշրջիկների թիվը, սակայն, ըստ մարզպետի, դեռևս չկան այն բավարար պայմանները, մասնավորապես, սպասարկման ոլորտում, որպեսզի այցելուները գումարներ ծախսեն, ինչն ուղղակիորեն կարող է նպաստել նաև տարածաշրջանի բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը, բարեկեցության ապահովմանը:

«Սյունիք այցելող զբոսաշրջիկին չես կարող զարմացնել շքեղ հյուրանոցով, բայց կարող ես գրավել ազգային կոլորիտը ներկայացնող սպասարկման միջոցով»,- նշեց Ս.Խաչատրյանը:

«Միրհավ» հյուրանոցի գործադիր տնօրեն Նարինե Մայիլյանի կարծիքով, միայն սպասարկման պայմանների բարելավման միջոցով հնարավոր չէ խթանել զբոսաշրջության զարգացումը: Նրա խոսքով, կարևոր է, որ տեղական իշ

խանությունները հետևողական լինեն համայնքային այնպիսի խնդիրների լուծման գործում, որոնք ուղղակիորեն առնչվում են զբոսաշրջիկների հանգստի կազմակերպմանը:

«Մեր հյուրանոց այցելող զբոսաշրջիկներին մենք չենք խրախուսում, որպեսզի գիշերային ժամերին զբոսնեն քաղաքում, քանի որ մայթերն անբարեկարգ են, քաղաքի շատ քիչ փողոցներ են ապահովված գիշերային լուսավորությամբ: Ամբողջ Մաշտոցի փողոցում, որտեղ և գտնվում է «Միրհավ» հյուրանոցը, գիշերային լուսավորության ընդամենը հինգ կետ կա»,- նշեց նա:

Հանդիպման վերջում ԵԱՀԿ-ի և USAID-ի կողմից իրականացվող զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանավարտներին մասնակցության վկայականներ տրվեցին: Վաղը դեսպանը հանդիպումները կշարունակի Կապանում:
 hetq.am

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.